Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ձայն աղաղակի որբոց և այրեաց փակէ զլսելիս,
Դղրդայ քաղաքն[1] ծփեն բնակիչք ի հեղեղ արեան.
Արքայն Հերակլէս քաջ նիզակակցովք[2] յողրաճայն լալիս
Թողու զիւր աթոռ կախէթեան յանտառս լինի ապաստան:

Ի դառն տագնապի հայր զորդի, զտուն մոռանայ, թագչի,
Եւ սուր սևագունդ դառնաշունչ պարսկաց կատաղի անհնար,[3]
Զորդի ի ծնողաց, զհարսն յառագաստէ վարէ իւր գերի,
Աղայ Մահմադ-խան[4] անսիրտ բռնաւորն անողորմաբար.

Ի տանէ ի տուն մտանեն դահիճք մերկեալ զսուսեր
Կոծ ողբերգութեան զթարինս գալարէ, մանկանց և տղայոց
Լերինք Տփխիսոյ հեծեծեն ի ցաւ բնակչաց անտէր,
Այլ անօրէնին սիրտ արեանարբու ոչ շարժի յողբոց։

Վեհազունք վրաց վատնեալ զյետին ճիռ զօրութեան իւրեանց
Եւ արքայն գթոտ[5] ի հեռուստ կացեալ յայս դառն տեսարան
Հային և ողբան, բայց անզօրացեալ յանթիւ թշնամեաց
Փակեն զդէմս իւրեանց, փախչին[6] զի մի՛ վկայ լիցին չարոլթեանս

Գանձք, հարստութիւնք, կալուածք[7] թանկագինք աւար հարկանեն
Ապարանք շքեղք, գահոյք փարթամաց թաղին ի մոխիր,
Զոր ձեռք արեանռուշտք[8] կործանել կամ խլել անդ ոչ կարացին
20 Անյադ հրդեհին եղև կերակուր և անդարձ ոճիր։

Բայց և յայս միջոց սուրբ առաքինութիւն
Ցուցանէ մեզ զիւր հզօր զօրութիւն:
Զորական մի խիստ թուրը պլոկած
Մտավ մեկ փոքր տուն[9] աչքն արյունով լցած.

Կամեր որ իսկույն սրախողող անի
Ինչ որ տանը կայր ծառա թէ ընտանի։

  1. Դղրդայ քաղաքն ի սուգ և...
  2. վատանեալ
  3. անգութ
  4. Յաւերս ի տես
  5. Եւ հակայ արքայ
  6. դիմեն
  7. կայք
  8. Զոր բոց հրդեհին ձեռք կողոպտելուց
  9. Դահիճ զօրականին պարսիկ մէկ փոքր տուն մտեալ