Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երեխա մի անդ գետնի վրա ընկած
Անտեր, անքոմակ աչքն երկինքն քցած

Քիչ էր մնացել որ ավանդի հոգին
30 Եվ խղճալի մայրն տեսյալ յուր որդին
էս դառն վիճակումն, ծնկան վրա ընկած
Ողբալը դառնապես աղաղակեր զԱստված:

Շատ լալուցն և սգոցն հատյալ էր ձայնը
Հէնց էն էր կամում ցավագար որդուն
Ծածկի և փոքր ինչ մխիթարի նրան,
Մեկ էլ էն տեսավ՝ դահիճն մտավ տուն։

Ով սուրբ տիրամայր սրբոց պահապան
Քեզ եմ ապավինել հախ ինձ օգնության
Ասաց և գրկյայթ որդին յուր միայն.
40 Խնդրե ի դահճեն թափել յուր արյուն

«ԹԷ ուստի՞ դաս, օտարական չգիտեմ,
Բայց և քո ձեռք սնուցին զավակս և դու էլ
Հայր ես էլած, ունիս ղորդիս, ես կարծեմ