Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էս տեղ շատ մարդիք կան, ե՛ս
Քեզ եմ կարոտ, քեզ՝ ա՜խ ես.
Որ գաս, տեսնես ինձ հողումն,
Երաբ վրեսս,սո՞ւք կանես։

Գերեզմանդ մնացել բաց,
Տունն ընկել հա սուք ու լաց.
Դվորն գնում ես, ինձ էլ տար,
Բա՛ց երեսդ, աչքդ բա՛ց։

Լա՛ց իմ օրս, ա՛զիզ՝ լա՛ց,
Երբ գաս տեսնես ինձ մեռած։
Շատ էլ հասրաթդ քաշեցի,
Ինձ սպանեց սուքն ու լաց։

Նի ես էլել քյահլան ձին,
Քար եմ դառել քո կշտին։
Ի՞նչպես պետք է անցկենաս,
էն լեռ սարը, էն խոր ձին։

Ա՜խ ձեր բաշին ու ձեր տան
Կտրին, աչքերս քեզ տեսան։
Թո՛ղ հոգիս ես մեկ քեզ տամ,
Ում ուզենան, լաշըս տան։

Սիրտս սհաթ է, սհաթ.
Որ թե լարես՝ ա՜խ՝ բեվախտ,
Խարաբ կըլի:Թե թողաս,
Ու չտեսնես սհաթէսնաթ։

Ինձանից՝ դու ձեռք քաշիր,
Կուզես հոգիս ա՛ռ, քաշվիր,
Մահիս գիրը գրվել ա,
Դո՛ւ էլ արի՝ ձեռք քաշիր։

Գնացի՜ր, ախ ե՛դ արի,
Ես մեռնում եմ, ե՛ դ արի։
Դու իմ լարես կապեցիր,
էն էլ դարդու եդ արի։

Աչքս ճամփիդ ա, արի,
Արի՛ հոգիս ա՛ռ, արի՛.
Գյունահս երեսովս չտաս,
Փոշմանել եմ, ինչ արի։