Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միրքիդ ղուրբան՝ այ տերտեր,
Բոյըդ բարդի, չալ բեղեր,
Խելքս տարան՝ բեմուրվաթ,
Քանի՞ կանչեմ՝ ախ տեր, տեր:

Չարի ձեռ ընկա, չարի,
Թե սպանի էլ, ինձ էրի,
Ո՞ւմ գնամ ասեմ իմ ցավս,
Ի՞նչ ասեցիր, ես չարի։

Դարդու ջանհան ես էլա,
Ումբրս մաշվել, փչացել ա,
Օր հող դառած, ես չըլիմ,
Մեկ ախ կքաշե՞ս դու էլա:

Վազն ա գինին տալիս, վազն,
Որ չորանա իմ մուրազն
Կմնա փորումս, չի դուս գալ,
Թե գաս հետս էլ վազեվազ։

Ման եմ գալիս մութնեմութ,
Քեզ չեմ գտնում ա՜յ անգութ.
Արեգակն էլ որ բացվի,
Իմ սիրտս հո մութն է մութ։

Տա՛ր իմ հոգիս, հետդ տա՛ր,
էս խոր ձորումն մի՛ թողար
Ինձ, որ էրվիմ, խորովիմ,
Ղարիբ երկրում մնամ օտար։

Կարկուտն դիպավ մեր պտղին,
Մեր հանդին, մեր ծաղկըներին.
Ախ՝ քո դարդն եմ միշտ քաշում,
Նրանք լիս չեն տալ իմ պտղին:

Ինձ ասեցիր քո անում,
էլ չես գալիս՝ իմ խանում.
էլ ինչպե՞ս սերդ իմանամ,
Որ էդպես ես ինձ անում։