Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոչ տուն ունիմ, ոչ աման,
Թե որ գան, ինձ գողանան.
Հացի կարոտ մնացել եմ,
Գիշերս վայ, օրս աման։
 
Կուզեմ առաջիդ թռչիլ,
Ճամփեդ կապել ու փախչիլ.
Որ թե արին էլ դու լաս,
Ջուր չգտնես, աչքդ թռչիլ:

Ի՞նչ ես էրվում տանն ու դրանն։
Իմ աչքի լիս սիրեկան,
էդ դարդը քեզ տվողը
Հալբաթ կանի մեկ ճար դրան։

Մարդիս կյանքն է առուտուր,
Մեկ խեր կըգա, մեկ շառըշուռ:
Դու քո ճամփեդ մի ծռիր.
Թե պարտք ունես, առ ու տուր։

Ջանս քեզ ղուրբան Աղա
Թագավորի աչք Աղա,
Բաս չես գիտում՝ որ սերը
Խոցված սրտի հմար աղա;

Ինչ ցավ ունիս, վեր ածիր,
Քեզ կսպանեն, մի՛ մաշվիր.
Սազդ քոքիր, սիրտդ բա՛ց,
էդ ֆիքրդ թո՛ղ, վե՛ր ածիր։

Քանի հարուստ ու քոք ես,
Ամենի աչքի լիսն ես,
Զեռդ պակաս՝ ձեն չի տալ,
Սազդ հազար էլ որ քոքես։

Քո եսիրն եմ՝ խեղճ արի.
Թուրդ սրտիցս եդ քաշի՛
Թող հողը մտնեմ էն վախտը,
Կանգնի վրես՝ խեղճ, արի։

Ջանս կտամ քո գնում
Թե ինձ սպանել չես ուզում[1]
Քեզ ինչ արի, որ խռոված՝
Ինձ թողում ես, դու գնում։

  1. թե մեկ