Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինձ թողում են, քեզ տանում,
Դուռն երեսիս հետ անում
Որ քո շվաքն էլ չեմ տեսնիդ,
էլ ի՞նչ անեմ էս տանում։

Ո՞վ կսպանի ինքն իրան
Մեկ սիրտ էլ ա, որ սիրի նրան,
Որ ինձանից քաշվում ես,
Թող քանդվի ախ քյուլ իրան:

Փրփրում ես՝ այ փրփրում
Գետ սիրտս հետդ քրքրում,
Թող արտասունքս մի հատնի.
Հետո մնամ էդ փրփրում:

Մեկ սիրտ ունեմ, քեզ համար
Միշտ մեռած միշտ ցավագար,
Դու էլ որ դեղ չես անում
Ո՞ւմ տամ ցավիս թիվն, համար։

Ախ՝ ի՞նչ ես էլ թուրդ սրում,
Հոգիս տալն ես եմ[1] ուզում.
Ջանս որ հատավ, ինձ մեկ ա,
Կրակում ըլիմ, թե սրում։

Ո՞ւմ ասեմ դարդս՝ որ լսի,
Էլ ցավս ուրշի եդ չասի,
Թող սիրտս մենակ խավարի[2]
Հասրաթ մնա մեկ լսի:

Սիրտը հանիլ, ո՛չ քաշվել
Կըլի ու պտի միշտ մաշվիր
Ինչ արի որ ինձանից
Դու էլ սկսար ախ՝ քաշվիլ:

Հոգիս ընձի տուն տվեց,
Օր դու չես գար աչք տվեց
Աստված, որ լամ դառն օրս,
Հիմքս քանդեց, [3]տուն տվեց։

Ա՞խ մեկ ձորում, չիմանում
Քեզ տեսնեի՝ իմ խանում.
Դոս Էղ[4] հոգիդ ինձ տայիր[5]
Որ իմ դարդս չիմանում։

  1. ինքն
  2. իմանա
  3. ջանս հանեց
  4. իմ
  5. առնեիր