Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուզում ե՛ս ինձ ախ սիրտ տաս,[1]
Վաղուց մեռավ իմ մուրազս
էրված ջիգարն ո՜ւմ ա պետք,
Որ հանես նրան՝ իմ սիրտ՝ տաս։

Սիրտս վառվել[2] կրակվել էր,
Որ մնացի ախ անտեր
Թե եդ չես գալ գերեզմանս
էս էրը կըլի, ա՜խ էս էր:

Ցանս դուս էկավ, սիրտս մնաց,
Նա էլ արնով ա լցված
էդպես արիր, սիրեկան
Որ քեղանից սիրտս մնաց։

Խոսքը սրտին որ դիպավ,
էլ սաղանալ չի բնավ,
էն թուրն ինչպես պտի կապե
Որ սիրելուդ սրտին դիպավ։

Թե վախտ ունես, արի ու տե՛ս
Հալըս, թե ինձ սիրում ես.
Ես որ գնացի, չես հասնիլ,
Ապրում ես, որ ինձ ուտես։

Ով հասցրեց քեզ չարի
Ինքը փոխ գնա քո դարի,
Ինձ էսքան ո՛ւր ես էրում,
Ի՛նչ ասեցիր, որ չարի։

Ծարավ աղբրի աղբրի ախ ակը.
Մեր կանաչ բաղի տակը
Միտքդ բեր ու ինձ հիշիր,
Խավարեց աչքիս ակը։

Դու իմ ձեռը կապեցիր.
Սրտիս լարեն կապեցիր,
Ինչ արի քեզ, որ էլ եդ
Սիրտս արին կապեցիր։

  1. էլ ինչ մնաց որ սիրտ տաս
  2. մաշվել