Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԱԶԳԱՍԵՐ ՄԱՐԴԸ ԻՐ ՄԵՌՆԵԼՈՒ ՎԱԽՏԸ։


1 Մնա՛ք բարով, մնա՛ք՝ անց կացած օրեր։
Մոռացի՛ր՝ աշխար՝ քեզ տված ցավեր:
Որդիք, ընտանի՛ք, ո՞ւր եք դուք լալիս,
Մարմինս թե փթի, սիրե ձեզ հոգիս։

էս ճամփեն մեկ օր պետք է մենք գնանք,
Մահով էն կենքին հասնինք, դինջանանք։
Բայց մեռնել ես որ շուտ ուզում չէի.
Պետքը գամ ազգիս՝ ախ՝ ասում էի։

Բայց ո՞ւր իմ մուրազն՝ որ սիրտս էրում էր
10 Տանջում, ինձ մաշում, ախ՝ ցերեկ գիշեր:
Թե իմ աշխարքիս շանս ղուրբան տայի,
Որ հողի տակին՝ օ՜ֆ—պետք է փթի:

Աշխարքիս ո՛չ փառքն, ոչ էն մեծություն
Ես չեմ ափսոսում, որ մնացի մաղբուն:
Բայց ինչպես փակեմ աչքս ու ա՜խ չքաշեմ,
Որ հազար մտքեր հոգն պետք է տանեմ:

Ո՛չ երկար ապրելն էր իմ ուզածը,
Ո՛չ լավ օր քաշելն՝ ա՜խ՝ իմ խնդրածը։
Իմ էն քաշած շունչն էլ մահ էր աչքիս,
20 Երբ չէի կարում պետքը գալ ազգիս։

Իշխանություն թե, կամ փառք ուզեցի,
Թագի, պսակի թե փափագեցի,
էն տուր համար միայն, որ հազար մարդի
Աչքի արտասունքն սրբեմ, որ չցավի։

Էկեք հողիս վրա՝ հոգիս հիշեցե՛ք
Իմ ազիզ որդիք՝ ձեր հօրն օրհնեցե՛ք։
Լեզուս որ լռվի, իմ հողն ձեզ կասի,
Թե երկնքումն է՛ս ինձ կտանջի։