Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փա՛կ էր աշխարն, սև՝ իմ քաշած օրն,
30 Որ ձեռս չհասավ, ինչ ուզեր սիրտս որ։
Արարի՛չ իմ տեր՝ թե մարդ չիմանա,
Իմ աղօթքն[1] է՛ս էր, քեզ լավ հայտնի ա։

Մարդի՛ք, ախ մարդիք՝ դուք ե՞րբ կզարթնիք,
Որ սիրտ սրտի տաք, միմյանց քոմակ ըլիք։
Իմանաք, մեր դրախտն ու կյանքն հենց է՛ն ա,
Ով խեղճ ազգի ցավը կիմանա։

  1. խնդիրքն