Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՄ ԲԱՐԵԿԱՄ ԱՎԱՋԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՊԱՏԿԵՐԻ
ԱՌԱՋԻՆ։


1841 թվին. Սեպաեմրերի 5-ին։


1 Ա՜խ սիրտս լիքը որ ես շատ անգամ
Պատկերիդ աչքս քցում՝ բարեկամ.
Ի՞նչ կրակ է վառվում միջումս, ինձ կրում,
Թուր մտնում սիրտս, լերդս կտրատում։
Էն ինչ օր էր, որ մեր անմեղ վախտին
Սիրտ սրտի տված մենք ի միասին։
Էլի ինձ պահողն ախ քո սուրբ սերն ա,
Մեկ դոշդ դոշիս հասներ, էն սհաթն
Տանէր Արարիչն տված ամանաթն։ —
10 Յարաբ սուրբ հոգիդ քնած ա, թե զարթուն,
Յարաբ որ էրուց տանեն ինձ թաքուն,
էն սառն հողին, տան, օրս խավարի,
Երկնքի տակին ձենս էլ քեզ չհասնի.
Ախ կգաս էլ ա կանգնես ինձ վրա
Երբ խավար աչքս կարոտ քեզ մնա.
էդ սուրբ բերանովդ՝ հոգիս կը հիշե՞ս,
Թե դու էլ սրտիցդ անունս կջնջես։
Ազի՛զ բարեկամ՛ ախ՝ քո դուռն որ գամ,
Ես էս րոպեին, կանգնեմ, քարանամ։
20 Յարաբ որ աչքդ բանաս, ինձ տեսնես,
էլ շունչ չունենամ, որ սիրտս առնես։
Յարաբ մեկ տխուր աչքով ինձ էլ ա,
Կնայես, որ հոգիս էն կազմն իմանա։
Թե էս աշխարքումն ինձ էլ սիրող կար.
Ես էի մենակ՝ մեղավորն ու չար.
Որ ո՛չ քո սերը լավ ճանաչեցի,
Ոչ աստծու տված կյանքն վայելեցի
Սիրտս ինձ համար կրակ էր դառել,
Աշխարքն ինձ համար վաղուց վերջացել,
30 Ով իր մեռածի հոգին էր լալիս,
Ես իմ սաղ գլխին ծեծում, վայ տալիս,
Մահ էի ուզում, առա, դինջացա,
Քեզ էի ուզում, մեկ օր չտեսա։
Հոգիս տալիս էլ ես ձեռս քցել