Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քեզ էի կանչում, որ տեսնեմ մեկ էլ։
Բայց ախ՝ իմ լերդս չորացած մնաց,
Հասրաթս քեզանից չառա՝ աչքս բաց:
Բարեկամ սիրուն, սիրո՛ւն բարեկամ,
Ի՞նչ կըլի, որ ա՜խ՝ ես մեկ ղուշ դառնամ.
40 Կանգնեմ երեսիդ, դու շունչ քաշելիս,
Բանամ իմ սիրտս, որ մեկ ցավս տեսնիս։
Կաթի երկնային աչքիդ լիսն ինձ վրա
էրված սիրտս իր ծուխն՝ բերնիդ հովին տա։
Պարզի էս էսավար միտքս՝ որ ինձ մեկ օր
Ո՛չ մահ է տալիս, ո՛չ կյանքս առնում, որ
Կորչիմ, ա՜խ՝ պրծնեմ էս դառն աշխարքիցս,
Կտրվի էս չար շվաքն եդևիցս։
Հոգիս քեզ պահ տամ, ու մարմինս հողին.
Որ դու բերես հետդ վերջին սհաթին։
50 էն դինումն էլ թե դժոխքն ինձ տանի,
Քո սուրբ աղոթքը ինձ մեկ ճար անի.
Թե ես անարժանս՝ էն սուրբ Արարչի
Պատկերն իմ ձեռով՝ ա՜խ՝ խանգարեցի։
Քո արդար ձենը, քո սուրբ բերանը
Բալքի ինձ չարա անի էն ատյանը։
Դու ըլիս էլի իմ հոգու փրկիչն,
Ինչպես էս սհաթին դու ես իմ մաշիչն։