Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱԶՄԱՂԷՏ ՈԻՍՈԻՑԻՉ։



1 Որպէս ցանկամ բարերար իմ
Ընդ Ձեզ կրկին՝ զի եղիցիմ՝
Զի լուիցեմ զխրատս Ձեր
Եւ ընդ հովանեալ Ձեր լիցիմ:

Ո՞վ բազմաղէտ իմ բարերար
Ո՞ տացէ ինձ՝ զոր մինչ այս Վայր
Ունեի ես զՁեր հրաման,
Որ էր ինձ միշտ քաղցր շաքար։

Բարերարութեան քոյ արձան
10 Կանգնեսցի յիս մինչ դուռն մահուան։
Յայնժամ միայն յորժամ մեռից
Մտանիցէ ի գերեզման։

Զիս բախտաւոր համարեցիր,
Եթէ երբէք ի կեանս կարից
Հատուցանել զՁեր բարիս
Որոյ յետէ հանգիստ մեռից։

Բանականութիւնս չզօրէ,
Արտասանել զօր ինչ կամէ
Դեռահաս երեխայրիւք
20 Շնորհակալ լինիլ կամէ։