Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԱՂ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ՎՐԱ։
1842. օգոստոսի 4. Երևան։


1 Աշխարքումս ով ա մնացել
Մեկ տեղ, որ մենք էլ ախ՝ մնանք,
Շատն են էսպես եկել, գնացել,
Մենք էլ պետք է՝ մեկ օր գնանք։[1]

Բարեկամի սիրտը՝ ղորդ ա,
Չի՛ համբերում էսպես ցավին.
Բայց նա խելքին պետք է մտիկ տա,
Չտանջի, չմաշի նհախ իր հոգին:

էլ էս երկինքն, էս արեգակն՝
10 Ինչ տեղ նստենք ու վեր կենանք.
Պետք է քցեն շողք ու շվաքն
Միշտ մեր գլխին, էլ ո՞ւր մենք լանք։

Լացն ու սուքը թույն են, լեղի,
Հենց կմաշեն սիրտ ու հոգի։
Ոչ գնացողին կանեն մեկ ճար,
Ո՛չ մնացողին կգան հավար։

Թե իրիգուն, թե առավոտ,
Ուր որ փչի էս քաղցր օդն.
Պետք է հիշենք բարեկամի
20 Ազիզ անունն միշտ մեր միջի:

Շատ դարդ անելով, շատ վշվշալով
էլ ո՞ւր կհասնի, որ լավ մտածենք։
Թո՛ղ ընկնենք ճամփա միմյանց աղոթքով,
Որը բարին է, Ասանից խնդրենք։

Շատ էլ որ մնանք ծունկ ծնկի տված։
Ի՞նչ օգուտ, թե վերջն պետք է բաժանվենք:
Սիրտն ըլի մոտիկ, լավ խոսք է ասած,
Հեռանալով հո մենք մոռանալ չենք:

  1. Յուրաքանչյուր տանից հետո Աբովյանը նշել է կրկնել «Աշխարքումս ով... ա մնացել» և այլն: