Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զըրից էին տալիս, խնդում,
Ես էլ նըրանց հետ ծիծաղում։

Անուշ լուսինն էրծաթի պես
Փայլում, խփում էր իր երես։
Քաղցր հովը, թփերի քովը
Գալիս, գնում, մտնում ծովը։

Սիրտս լիքը կայի նստած՝
30 Աշքըս ամպերին, ձորին քցած,
Ղորդ ա, ասում, լսում էի,
Թե ինչ էր հալս, ո՞ւմ ասեի։

Զանգվի էն քաղցր ֆշըշալը,
Ծառի թփի խշըշալը
Որ չէր ընկնում ականջս, գնում,
Հոգիս հետը հանում, տանում։

Մտքումս ասում էի, մաշվում,
Երաբ կնստիմ էլ էս թաղումն։
Ախ քո ձենը՝ քաղցր իմ թանգի,
40 Ո՞ւր գնամ, որ խելքս չտանի։

Երկնքի մուզիկի նըման
Տուտըդ քցած ձորի բերան,
Գնում ես, հասնում դու Արաղը,
Տալիս հագարի մուրազը։

Բանդն ու Մամբռին, Աբիհայաթն
Տանում, ջրում տուն ու հայաթ։
Մեջք ու քամակ, ծոցդ կանաչ,
Ուր որ նայես, թե ձախ, թե աջ։

Հազար տեսակ պտուղ զանազան
50 Զարդարել են չայիր, չիման։
Քարափներիդ խորդ երեսը
Տեսնելիս՝ մարդ կալնում է երեսն:

էլի էդ քո անուշ ձենը,
Էդ քո կանաչ ձորն ու շենը
Աչքն առնելիս՝ մայիլ մնում,
Գալիս ղրաղդ, մոտիդ նստում։