Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3



Ախ իմ զանգի, քաղցր իմ զանգի,
Թող՝ սազ աշխարն չարքդ տանի։[1]

Լեռ քարերին դալղեդ տալիս,
60 Քարափները սրում են, լալիս,
Անցվորականն ձենդ առնելիս՝
Եդ է նայում, հո՛գին տալիս։

Դղրդալով մտնում ես ձորն,
Սասանացնում էր, սար ու խոր.
Քո էն սիպտակ քափ, փրփուրը
Տեսնողի սիրտն քցում է հուր։

Քո աննման զավակներըդ,
էն ծառ ու թուփ սիրուն թոռներդ
Կաթդ ծծում, գլխիդ կանգնած՝
70 Հով են տալիս ճխկներն փռած։

Ո՞վքեր են քեզ տեսել, գնացել,
Զանգի՝ քո տեսքդ վայելել։
Մենք էլ կերթանք, ուրիշն կգա,
Թաք քո դաշտը գալար մնա։

Միթե էս էն տունն, էն տեղն չի,
Ուր մեծանուն իշխանազգի
Ազնիվ զավակք Աղամալյան
Լինեին քեզ հովիվ, պաշտպան։

Ա՜խ՝ ո՜ւր էն փառքն, էն մեծություն,
80 էն վեհանձին իշխանություն.
Միթե՞ էն տխուր, արտում մատուռ
Սահակ աղին՝ ախ պահե լուռ։

Զանգի՛ սրաս, Զանգի ողբաս.
Իմ արտասունքն էլ առ, ու հախ.
Աշխարքի տված վայելչություն
Կորչի ինչպես քո ջուրն սիրուն:

  1. 3-րդ գլխում յուրաքանչյուր տնից հետո կրկնում է՝ «Ախ իմ Զանգի քաղցր Զանգի...»: