Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Զարթնուք ի միտս իմ կրկին կենդանի
Պատկերք սխրալի անցեալ իմ աւուրց
Ո՞հ յումմէ՞ առից զվշտահար սրտի
Իղձ, կարօտութիւն նեղեւալս ի ցաւոց։

Քակտին իմ ոսկերք ի սուգս դառնութեան,
Աւաղ հառաչանք մաշեն զիմ աղիս,
Այլ կողմն տարաձիգ ոչ բերէ զիմ ձայն
Ոչ տայ ինձ լսել զանոյշ ձեր բարբառ։

Ի վայրս ծննդեան ի ծոց հայրենեաց
10 Թափառիմ անյոյս, անճար, անմխիթար.
Թէև խաւարին իմ կեանք խղճալի
Չի՛ք ոք՝ որ լիցի սրտառուչ ինձ աստ։

Երբ գրկախառնեալ ընդ ձեզ միւս անգամ
Փչեսցի ինձ շունչ ձեր կենդանարար
Թող անդ իմ հոդի ելցէ ի փոշւոյն
Որոյ վերջին վճիռն է դառնալ ի հող։

Դարան է աշխարհս ցաւոց և վշտաց
Մինչ սիրտն զգայուն[1] զրկեալ ի դիմաց
Սիրելեաց՝ որ ի նմա եղեն համակից։
20 Վարանի յետոյ ի միայնութեան։

  1. Բնագրում՝ զգայուն