Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռազմիցս ի չգոյէ հանգստեան հոգւոյ,
Ռազմիցս ի գրաւել փաոս անցուկ շքոյ.
Ռազմիցս ստանձել պսակ առօրեայ,
Ռոյդ անուամբ զճգունս իւրեանց տօնեցին,
Ռոյդ քնքուշ թևօվք զքրտունս սրբեցին,
Ռոյդ մաւտամբ ամոք՝ զիւրեանց իղձ առին։
40 Եւ ե՛ս զիմ խոնարհ գլուխ ամրառնամ
Ի ձորոյ փշոց՝ խոր քնոյ, և լամ,
Նոշկոճեալ ի լերդս սեպ ապառաժից,
Կաշկանդեալ ի դուր աղի աղէտից.
Մաշեալ զիմ գլուխ ի սրասլաք վիմաց,[1]
Ռեկեալ գոտս և զձեռս յուժգնահար բռանց,
Նիզեալ, խորովեալ ի տապակ անշէջ.
Մոլորեալ, վանեալ յանհարթ ելևէջ,
Շուարեալ ա՛ռ ջրթամբք՝ անկուշտ անդնդող.
Մերձ սահիլ լալեաց յորձանս կուտելոց.
50 Ի նետէ վարեալ արտուտս կվտարանդի.
Պատեալ, պաշարեալ յանձուկս թակարդի,
Փշրեալ զոնար տաւղի, խնդութեան,
Նյզեալ վերջին լար կենացս զօրութեան,
Առ քեզ զիմ բեկեալ բազուկս կարկառեն՝,
Զիմ գլուխ ջախջախեալ՝ Ռեզբանամ, հայցեն
Լալագին աչօք՝ ձեռն ի ծնօտի՝
Զիմ շանթա՛խորով սիրտ բանամ աստի։
Հե՛զ կամ բալասում քո կենդանարար.
Տո՛ւր կամ քոյ խոր քուն քաղցրերաղ, անճառ։
60 Բարձ կամ զիս աստի, բարձ, տար զիս իսպառ։
Շիւզ եղէց ոռիցդ՝ ընդ քեզ ճախրեցայց։
Ռոյս եղից ոտիցդ, ուր և կոխեսցես,
Փոշի ներբանացդ, ուր և հանդիցես,
Չէ՛ իմ կամք՝ թէ դու զիս պսակեսցես,
Չէ՝ թէ դու զինև[2] ըզդոտի արկցես,
Ո՛չ թևամբարձ զքեզ, ինև բեռնեսցես։
Շփեա՛ մեղմիկ թևդ չիմ դէնս անկենդան.
Քո մահ՝ ինձ անմահ կեանք[3] երանական,
Քո ոտնահարուա՛ծ ինձ՝ կայծ զօրութեան:
70 Տիք իմ յոյս այլևս՝ զիմ նաւակ վարել,
Բաց իմ առաջի տարտարոս անել։
Ա՛ռ զիմ այս վերջին՝ շնչոյ պատարագ.
Տերմին սիրոյ պտուղ, հոգւոյ երկնառաք,
Կամ տո՛ւր ինձ յայ՛ս ձոր՝ վա՛յր իջեանի,
Կամ բա՛րձ դիջևան իմ բեկ, հնոտի,

  1. քարանց
  2. քոյ
  3. յուր տեան