Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զի և Հզօրն վերին՝ քաղցրանիշ աչօք
Յերկնից խոնարհեալ՝ տարածեալ բազկօք,
Մերն ընկալցի՛ անդ ուխտի պատարագ,
120 Զոր սիրտք սիրանուէրք խնկեն յիւր աղաք։
Օրհնեսցէ՛ շրթամբք հայրականն սիրոյ՝
Աճիլ, զարգանալ որդւոցս իւր ծոցոյ։
Զմեր մայր, զտիր, մեր պաշտպան փրկիչ
Զնոր մեր այս Նոյ տօնել խնդալից.
Տօնել, տօն ախմբել և նաւակատել,
Երգել, փառատրել զմուտ նորա և զել։
Զմեր սիրտ, հոգի նմա զոհ մատնել,
Եւ զմեզ ընդ նորայն արծուի թևովք
Ի չար թշնամեաց պահել, պահպանել։