Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որ դարուց ի դարս յանողորմ տանջանս հաշեալ կոշկոճէր։
Ճգնէր Պոմպէոս առնուլ զՀայաստան հարկանել յաւար.
Ճգնէր Լուկուլէս սրոյ ճարագել կամ գերել իսպառ։
Այլ ձեր ոտնամուտ՝ զաւեր, զանապատ, զխոռոչ եւ զայր
40 Մեզ թափառելոցս արար հանգստեան տեղի և դադար։
Այն ինչ Հայաստան, և Էջմիածին ի մահիճս անցեալ՝
Ընդ Եզեկիայի դառնային յորմ անդր լքեալ և խռովեալ.
Ելիք առ նոսա իբրև մարգարէն յԱստուծոյ ազդեալ՝
Կանգնել զել և էջ նոցա ընթացից արևու՝ դարձեալ։
Իբրև ծագեցաւ առաւօտդ կենաց մերոյս փրկութեան՝
Հանգեան, լռեցան ի մերոց սրտից լալիք և կական։
Ընդ տես երևմանդ կնքեաց զիւր ողբերգ Մովսէս Խորենեան,
Զի յառաջ կացցեն, երգեսցեն մուզայք տանն Արարատեան։
Հարի՛ք, փշրեցիք զկուռ զօրութիւն գոռոզ վիրագաց,
50 Պարսից, Օսմանցւոց, Լազ, Հագարացւոց ժանդ բարբարոսաց։
Ածիր ընդ թևովք զերերուն որդիս Քրիստոնեայ ազգաց,
Որք ի գուճս անկեալ՝ նստեալ ողբային զկորուստ անձանց։
Խաղան ամենայն քարայրք, ծերպք և ծագք դաշտաց ի վիմաց,
Մինչ ի լուր հնչին ձայնք թնդանօթից և նուագարանաց։
Տաղերս ա<ն>կանին, որթ անդ ամփոփին[1] նշխարք ոսկերաց,
Կալ մնալ անշարժ ձերոյ տէրութեան ազգաց հզօրաց։
Ո՞ կարէ չափել զթիւ երախտեաց ձերոց անսահման,
Ո՞ կարէ փակել զայսոսիկ արդիւնս ընդ չափ և սահման.
Թէև փողեսցեն, կամ քարոզեսցեն գրիչq կամ մատեան
60 Այլ ի զուր տքնին, խաղան զստուերօք ձերոյ վեհութեան։
Ո՞հ, դար երջանիկ՝ որ զքեզ եգիտ ինքեան պարագլուխ,
Ո՜հ, չքնաղ գարուն, ուր հոսեալ յորդէ աղբիւրդ շնորհաբուղխ։
Երթան, անցանեն, հաշին, խորտակին ամք և ժամանակք,
Այլ ոչ ի մերոց սրտից անցանին ձեր քաղցր յիշատակ։
Եկեսցեն, կացցեն հերոսը Հռովմայ և Յունաստանի,
Հայել, տեսանել զքեզ նոր հերոս ծագեալ յաշխարհին։
Համբարձցէ երկինք դասել ընդ աստեղս յիւրում կամարի
Զձեր արութեան գործս դիւցազնական, որ յսփիւռս փայլի։
Պա՛րտ էր մեր դրոշել պայծառ ձեր անուան կոթող և արձան:
70 Պա՛րտ էր մեզ ածել ձեզ թագ ի դաբնեայ ի ծագ Ոլիմպեան.
Այլ մե՛րս Արարատ անդրո՛շ, անքանդակ խաչիւ տէրունեան
Բարձրացոյց զտիտղոս հզորիդ մեծի յիւրում գագաթան։
Անցին, մաշեցան դարք հազարամեայք, անդ ո՛չ մերձեցան,
Ո՛չ շոշափեցին ո՛չ ոք երկրածին և ո՛չ հետք մարդկան։
Անդ եկաց միայն, որ կացոյց զաշխարհ ի նոր սկզբան,
Անդ կացիք և դուք որք եղէք պատճառ մերոյ փրկութեան։
Տիեզերք համայն զձեզ ծանիցեն Հայր Հայաստանի,
Եւ մեք Հայկազունքս զմեզ կոչեսցուք քեզ ծառա, և որդի,
Ուր և դիմեսցես, ուր և խաղասցես՝ արև՛ մեր ազգի,

  1. [անկանին]