Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Միթէ ծաղիկ գարնանայնոյն
Կարէ՞ պահել զիւր թարմոլթիւն.
Առանց ցօղոյ առաւօտուն ,
Առանց շնչոյ զեվւիւռին իւրն։

Թէ քեզ թառաչք իմ ոչ ազդեն.
10 Թէ ծխամած այս կրից բոց
Ի Քո սիրտ սառն ո՛չ ներգործեն,
Զի՞նչ այլ ևս ինձ կեալ դառնակոծ։

Ո՛չ մթին այն զնդան խորին
Տայ սոսկալ ինձ ի յելս իմ.
Զուրկ ի սիրոյդ կոխել զգետինն՝
Ա՛յս հուր անշէջ՝ է, յոր մաշիմ։

Զոհ քեզ իմ կեանք, թէ կամիս զայն,
Ինձ զի՞նչ պիտոյ կեալ յաշխարհի.
Թէ սիրտն այն սուրբ, զոր պաշտեմս միայն,
20 Ցաւոց իմս ոչ՝ ա՜խ՝ դեղ էիցի։ —

Քո շունչ անմեղ, հոգի արդար,
Քո երկնատիպ դիմաց գեղ վառ
Փակեալ յինէն, կեանք և աշխարհ
Լինիցին ինձ դժոխք խաւար։ —


Սաւառնացի՛ր յերկնասլաց. Շփել թևովք զիս կործանեալս. Սաւառնացի՛ր, լոյս իմ աչաց, Մինչդեռ շնչեմս կենսահատեալս։ -