Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՆԱՍՏԱՆ ՍՈԻՐԲ ԳԵՂԱՐԴԱՅ ՎԱՆԻՑ։
Ի 1842. ի 24-ն Յունիսի
ԵՐԳ ԱՌԱՋԻՆ



1 Ի լռին ձոր միայնութեան
Կանգնիս՝ դու հի՛ն ալուրց արձան.
Գեղեցկարան ճարտար լեզուաւ
Դու զքոյդ ճառես շուք անվախճան։

ժամանակին բուռն մահազին
Սարսեալ մխիլ ի քո սուրբ շէն,
Հազարաւոր ամաց, գարուց
Սպառնալով՝ կաս դու արդին։

Քեզ բնութիւնն՝ ամրակառոյց
10 Եդ զայս պատուար վեհ, անմատոյց,
Հողեղինին ի սաստ, ի հրաշ՝
Պահել յապայ՛ն հաստատ՝ ի ցոյց։

Սքանչելի քո սուրբ տաճար
Հմուտ ձեռին գործ այս ճարտար,
Ի ճակատ ու ի լրում դրոշմի
Հայկազն որդւոց զնախնի փառս։

Մահակ ի ձեռն ժպիրհ հողածինն
Հմուտ ի կուրծ անսիրտ ժայռին,
Երկաթեայ նա քորով գրչաւ
20 Կամիր կերտել կոթող անձին։

Մի՛ Հռովմայն չքնաղ տաճարք.
Հունաստանին թատրոնք, պատուարք.
Մի պանծասցին յոխորտարան՝
Ի պերճ իւրեանց գլուխ բռնահար։

Անդ աւերակք միայն քարող
Գործավարեն անզօրութեան
Աստ կենդանի, աստ երկնահրոս
Դեռ կայ խորանն սրբաթեան։