Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գառն,ի գետոյն որոտաձայն՝
Թնդմամբ սահեալ ի ձորամէջն՝
Ի քայլահոսս վիմակործան
Կոծ արկանէ յիւր ել և էջ։

Արզուքանայն գովեմ զխորան,
70 Որ ի համեստ իւր պերճութեան
Փակեալ զդէմս ի ծոց վիմին՝
Անակնկալ գայ յանդիման։

Ընդ մթին մուտն հեզ և խոնարհ
Ա՛նց և յապշեա՛ց ի գերահնար,
Ճարտարահիւս՝ մատին՝ այս գործ,
Ի մարտ արեանն ընդ քարաժայռ։

Յաջ և յահեակ խորանք, մատուռք
Համանման փորակերտեալ.
Ընտիրք համայն և ամրակուռք՝
80 Յաւիտենից ի սքանչ եդեալ։

Սիւնք և որմունք, դուռն և կամար,
Միոյ մարմնոյ,անդամք անխաղ.
Ակն ի գագաթըն լուսավառ.
Իսկ զարդ գլխոյն— անզարդ իւր թագ։

ԵՐԳ ԵՐԿՐՈՐԴ.



Բայց հիմ՝ չքնաղ երևակայն
Կարաց ստեղծել զգիւտ նորահնար.
Առ ի այլ ևս աստ զապագայն
Կրթել յապուշ, ի զմայլ անճառ։

«Բորբոք սիրոյն երկնանախանձ»,
90 Այսպէս ճառէ ռամկալեզուն,
«Զսրբազանն վառեալ զկայծ
Ի սիրտ եղբօրն և քեռ սիրուն»։

«Զաշխարհ, զկեանս հանեալ ի մտաց՝
Ջերմ եռանդեամբ ինքնայորդոր՝
Յանապատ այս դան լռակաց,
Ի վէմն հեղուլ զիւրեանց իղձ նոր»։