Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ա) Վսեմախոհ հոգին Հայկազանց՝ ոչ կամելով տալ զճարտարագործ այս և զանօրինակ այս շինուած վանից Գեղարդայ՝ բաղկացելոյ յամբողջ ապառաժի՝ մարդկային հնարից և հմտութեան, թողեալ է ի շրթունս յետնորդաց զչքնաղածին զայս ստեղծաբան ութիւն մտարածին որ տակաւին ևս տևէ ի միջ Հայաստանեայց որդւոց հետագայ կերպիս։ Քոյր և եղբայր յազնուատոհմ տանէ՝ փափագելով թողուլ յաշխարհի զյիշատակարան անմահ, առանձնանան յարս ձոր և սկսանին կերտեք զայս տաճար։ Ի բազում ժամանակս ոչ գիտելով երիտասարդին, թէ ուստի սկսանիցէ զշինութիւն՝ խնդրի յԱստուծոյ յայտնել նմա զտեղին։ Յառաւօտու միում յարուցեալ ի քնոյ տեսանի զկոտն իւր եդեալ ի ծայր ապառաժին։ Անդ ի ճեռն տայ հատանել զառիվայր ուստի կոյսն աստուածահարսն ի վեր հանի հերօք իւրովք զամենայն բեկորս քարանը։ Այսօրինակ շարունակելով զբազմաքիրտն վաստակ իւրեանց, բանան հետզհետի զյարգանդ վիմին ի հրաշակառոյց տաճար Աստուածային, յաւարտ որոյ մնան ինքեանք ի սպաս և ի բնակութիւն երկնամասն ձեռագործի իւրեանց, ուր կնքեն ի վախճանի և զկեանս իւրեանց երկնանուէր։

բ) Երկրորդ հրաշաբանութիւն այսպէս հնչի։ Աշխարհակալին Լենգթեմուրայ լուեալ զանուանելի հրաշագործութեանց սրբազան վանիցս՝ և գոլով հեթանոս ապառում, անձամբ անձին դիմի ի փորձ լինել պատմաբանութեանս։ Անթիւ զօրօք յարձակի ի ձորն ամայի՝ հրամայի յոխորտանօք ծաղրաբանելով բերել նմա ղսուրբ նշանն Գեղարդայ: Բայց այն ինչ ձեռք բարձրացուցանեն զնիզակն առ հարկանել զսուրբ նշանն, աստուածային, յական թօթափել գունդք բիւրաւոր զօրաց անմարմնոց, զրահաւորեալ և ի զգեստս, երփներանգըս չարձակին ի վերայ ամենուստեք։ Թշնամին սուրբ հաւատոյ ոչ կարացեալ տանել անգամ և զտեսիլ զայս ահաւոր, տեսանելով մանաւանդ զշփոթ և զհարուած իւրայնոցն, յորոց բազմաց դէմ ի թիկունս դառնայ, այլոց ձեռք գօսանան բազմաց կուրութիւն յաւիտենական փակի զլոյսն տունջեան այլք իբրև արձան անկենդան անդ մնան կարկառեալ, դառնայ առ իւրսն ողբագին և գոչէ։

գ) Աղամ, գեօր, դեչ որ տաճկերեն նշանակում է, Տեր իմ, տես, անց, ապա մեծալ հառաչանօք մաղթի զթողութիւն, ընծայի զպարգևս մեծամեծս և դառնայ յետս։ Այսպես անուանեն մինչև ցայսօր և տաճիկք զսուրբ նշանն Գեղարդայ և ոչ պակաս ի քրիստոնեից պաշտեն զայն։

դ) Վանքն Սրբոյն Գեղարդայ ի կառուցեալ յանուն սուրբ կույսին, բայց ի պատմագիրս հայոց «Այրի վանք» կոչի, որ անուն յիրաւի ըստ իմ կարծեաց իսկապիս նկարագրի զայժմեան այրի ութիւն նորա և ամայի վիճակ։

ե) Իբրև տասն վերստ հեռի ի վանիըս մերձ զեղջն Գառնի ի հարաւա– կողմն ի ծագ բարձրադիր և լայնանիստ ապա ռամի միոյ տեսանին տակալին աւերակք ամրոըին և ճարտարաշին հատուածք սեանց և որմոց ապարանացն մեծազօր արքային Հայոց, Տրդատայ Արշականւոյ, զոր շինեացն նա ի բնակարան վայելուչ ամուսնոյ իւրոյ սիրելւոյ։ Այս քարինք միայն բաւական են յապացոյց կենդանի՝ նախնի փառաց արքայիդ հայոց և ճարտարագործութեան ազգին մեր յայն ժամանակս, զոր տեսանողն՝ ա՜խ— զհուր շնչի ի խորոը սրտի աւաղելով զկորուստ փառաց աշխարհահռչակն Հայաստանի: Սխրալի ի աստի ահագնաձոր տեսիլ սրարշավն Գառնի գետոյ, կանաչազարդ ձոր նորայ և փրփրադեզ աղբիւրք, որք յամեն այն կուսի՝ բորբոքելով, դղրդալով ի ծոց նորա գրկախառնին առ ի բեղմնաւորել պտղաբերել զխնկաբեր դաշտս Հայաստանի։