Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Նաւեմք յառաջկոյս առ ափն յուսոյ,
Բայց հողմն կատաղի կրկնա բուռն ուժով
Բանայ մեզ զծովն՝ գերեզման վրդով։

Կոյր են միտք, զաչարու, տկար,
Որ պատրեացն զնախնիս մեր աստ՝ չարաչար,
Նայն և զմեզ պատրէ անխնայաբար։
Գիտութիւնք նոցա թուին մեզ վտար։
Եւ մերն յետնորդաց լիցի՝ անյարիր.
Յաջորդք մեր զնոյն ունիցին վճիռ։

80 Նոր չի՛ք ինչ երբէք առ ենթա լուսնեաւ,
Որ ինչ գոյ, կամ էր, լիցի միշտ անզրաւ
Եւ յառա՚ջն հեղալ արիւն գետօրէն։
Եւ յառա՚ջն սքաց մարդն զիւր վյ՚ւճակ1 աստ էն.
Ել յառա՚ջն եղև նա զոհ օրհասին,
Յուսոյ, մոլութեան, թուլութեան մեղկին։

Թագակալն, ստրուկն, իմաստունն, անմիտն,
Անմեղն, յանցաւորն, անսաստ չարամիտն
Բարձցին զերթ ստուեր, մի նոցա վախճան.
Ամէնիցն սպառնայ մահ և գերեզման.
90 Մի դաշտ ծաղկի վասն գառին և վագեր,
Մի դաշտ սնուցանէ։ Խղճաց նեղսաբեր՝
Հանգչի երկրի զերթ վշտահար պաշտպանն.
Մի մամուռ ծածկէ զնոցա սառն տապան։ —

Պանծա՛ , մեծամիտդ ի փառս և ի գործս.
Զի՞նչ օգտեն արձանք. լիցիս ցաւակոծ.
Ազգն և բարեկամք զքեզ մոռասցին.
Անհետ՝ քո մոխիր ի գրի մթին։
Հի՞մ մրրկածուփ աստ կեանք՝ արդարոյն։
Այլ մեզ տակաւին ցանկալի դեռ կեալ։
100 Հիմ՝ իշխանութիւն և փառք անկայուն.
Այլ ծգտեմք ցնորից հպատակ միշտ կալ:
Սիրեմք, որ ինչ բնաւ չէ՛ արժան սիրել.
Խնդրեմք, զոր ինչ բնաւ չի՛ք հնար գտանել։

Թշուա՛ռ հողածին, տկա՛ր, դու անզօր.
Ի վիշտս՝ ախ, քո կեանք անցցեն ամէն օր։
Վերջացան աւուրք քո ի դառն տանջանս.
Երանի՛ թէ՝ մեր չէր ծնեալ յալիտեանս.