Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց ի միտ բերել զԱրարիչն հզօր։
Նա ձեր հայր գթած՝ սիրտք բարեշնորհ,
190 Հի՞մ քաղցր է նմա յամենայն դիպուածս
Ի նա յուսալ միայն, առ բարձրնալն գթած։

Հիմ քաղցր՝ առաջի նորա լալ սքալ.
Նա սիրէ ի ցաւս տրտմելոց ճար տալ.
Ի շող արևու զարտօսր նոցա
Ցամաքել, և զվառ սիրտ նոցա՝ անխնայ
Զովացուցանել ի հողմ զուարթարար,
Տալ տառապելոց զիւր ձեռն փրկարար։

Մի՛ լինիր յանչափս խիստ ի պահանջմանս,
Խնայեա՛ յանմիտս, նոցա ձգտմունս.
200 Լե՛ր ներողամիտ յանձնահաճ յիմարն.
Առանց բարկութեան գատեա՛ զախտ ինչ չար։
Բարին ըստ ինքեան է գեղեցիկ միշտ,
Այլ չարն զզուելի, գարշ և ամբարիշտն։

Ի տկարութիւնս, այլոց ներելով
Լիրիս սիրելի տկարաց՝ յոլով.
Եւ սէրն ուսուցիչ է միշտ սրբազան.
Եւ ով ոչ անկալ ի կեանս, ի փորձանս։
Մնաց իմաստունն, ազգաց լուսատուն
Ի բանս և ի գործս յամայր հաստատուն։

210 Ձո՞ր վայրս երջանիկս միշտ ճառագայթէ
Արեգակն պայծառ, ուր ոչ մտանէ։
Ո՞ւր ոչ տեսանեմք զամպրոպս մրրկածուփս
Ի հուր կայծականց վառեալն անհուպս։
Աւա՞ղ և ընտիրն ի խումբս մարդկան
Եղև խաղալիք կրիր բռնութեան։

Ո՛չ միայն բարեար— և ՛առ չարն լե՛ր հաճ։
Նման Արարչիդ, որ զլուսաճաճանչ
Զիւր լոյս հեղու միշտ ամէնից՝ անխնայ։
Հի՞մ չքնաղ զանկալ բարիս և չարաց
220 Լինիլ բարեկամ և ժանդ ամբարշտաց։
Վեհանձն ո՛չ պարտ է սպասել անձին վարձ,
Նորա վարձ է խիղճն, և հոգին հանդարտ։
Անմիտն, չարախոհն, թշնամի մտաց,
Չի՛ արժան բարւոյն հայիլ ի սլաքս
Տխմարաց և յիր վհատիչ նպատակս։
Նորա թոյն, լեղի փոշի են նմա։