Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌԱՋԻ ՊԱՏԿԵՐԻ ԲԱԶՄԵՐԱԽՏ ԻՄ ԲԱՐԵՐԱՐԻ՝
ՖՐԻԴՐԻԽԱՅ ՊԱՐՐՕՏԻ, ՈՐ ՎԱԽՃԱՆԵՑԱԻ
Ի 184<2> Ի ԴՈՐՊԱՏ: —



1 Պատկե՛ր երկնատիպ՝ անգին ծնողի,
Դո՞ւ միայն մնացեր սփոփ ինձ յաշխարհի։
Զմէ՞ խաւարին աչքս, մինչ ի քեզ հայիմ,
Ընդէ՞ր կարկամիմ, մինչ աստ ես կանգնիմ,
Ո՞ զիմ բոլոր անձն յողջակէզ սիրոյ,
Ո՞ զիմ սիրտ փոխ է ի տաճար հրոյ,
Իբրև Աստուծոյ կալ քո առաջի,
Ի ծունր իջանել յարտասուս աղի։ —

Ծա՞նր գրեսցէ ինձ գթածն Ստեղծող՝
10 Զքեզ ճանաչել ինձ երկրորդ կենսատուող։
Ո՞չ քև ծանեայ զնա ինձ հայր խնամակալ.
Իմ հա՛յր բազմերախտ՝ յաւիտեա՛ն օրհնեալ։
Ո՞չ քո շունչ մաքուր, իբր արարչական՝
Այն ինչ յանղնդոց հանէր կուրութեան
Զիս ի տես, ի զմայլ սքանչելեաց նորա,
Վառէր զիս ի սէր, սուրբ չերկիւղ առ նա։ —

Զոհեցից քեզ զկեանս,— զի՞նչ նուէր այն, զի՞նչ—
Չե՞ս դու ինձ նորա հոգեմարզ տուիչ։
20 Յերկինս ուղղեսցի աղերս գոհութեան,
Յերկրի աստ եղէց քեզ միշտ օրհնաբան,
Ամենուրեք քե՛ղ խնկեսցի նախ՝
Քե՛զ, հա՛յր սիրելի՝ որբացելոյս՝ ա՜խ,
Օրհնալիր սրտի իմ ջերմ պատարագ,
Գոհաբահ շրթանցս գովութեան նուադ։ —

է՛ջ արդ ի բարձանց՝ հոգի՛դ դու անմահ.
Կա՛ց ի պատկերիդ սուրբ աստ առ մի պահ։
Տե՛ս զքո ճգանց ղարդիւնս արդար,
Զքո սուրբ սրտի փափագ երկնափառ.
ԶՀայկազանց մանկունս ուշիմ, շնորհալի
30 Յերկիւղ Աստուծոյ, ի պարծանս ազդի
Արթել, սնուցանել ի լոյս գիտութեան,
Ածել քո հոգւով ի վարս ուղղութեան։ —