Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց ա՞խ ոսոխին մահաթոյն դժնեայ ա)
Ջնջեաց արդէն իսկ զնախընծիւղ անխնար։
Բուք՝ արմատախիլ արար զամենայն,
Խարշեալ, խորովեալ զծաղիւկ, պտուղ համայն։
Յրուեցան որդիք սիրով քով սնուցեալք,
Դառնակիր քրտամբք ի նպատակ հասեաչք։
Եւ ինձ վերջին խուզ մնաց այս անկիւն,
40 Ուր սքամ զաւուրց իմոց դառնութիւն։ —

Ի վերին բեմին, առ ոտս բարձրելոյն
Մատո՛ զիմ աղերս որբացեալդ որդւոյն։
Թէ չէ՛ սուրբ կամացն ախորժ իմ ճգանք,
Հայրենեաց սիրոյն զոհել զիմ սուղ կեանք,
Ընդէր նժդեհիլ ինձ յայս ձոր ցաւոց.
Յերկարել միայն զթիւ վշտաց, վայոց:
Գամ և ես ի քո ձոց այժմ երկնամփոփ,
Ի քեզ գէթ դտանել դադար ինձ, և սփոփ։ —

Կորեաւ ազգ մարդկան խորասույզ յալիս,
50 Եւ անդ զճիռ նորա փրկեագ մեր Մասիս։
Անդ տապան Նոյի, անդ խաշ քո անզօր
Տօնեցին զիւրեանց դարուց անցք հզօր։
Մինն զնորոգութիւն մարդկային սեռի,
Միւսն զազատութիւն Հայաստան ազգի։
Էջ Նոյ ի զոհել յերկրին ցամաբեալ,
Դու ի վեր զսուրբ ուխտ հաներ քո օրհնեալ։
Անդ ի գիրկս երկնից, ի ՛ճակատ երկրի
Կառուցան արձանք ձեր յաւիտենի:

Բայց որ հողածնոյ անդ ոտք մխեցան,
60 Որք յանդուգն միայն յինքեանս յուսացան։
Գիտեր լեառն սուրբ զիւր հիր շնորհաբեր,
Գիտէր զբարեկամն ազդին մշտերեր:
Ոչ անդ ի քո սիրտ տնկալ սուրբ նշմար
Լինիլ Արամե անց կրթութեան սատար։
Զի՞նչ այլ նոր արձան կանգնեսցին քեզ աստ,
Քան մեր Արարատ վեհ և ամպասաստ։ (1844)։

ա) Ծանր է ինձ և դժուարին իսկ բացատրել աստ զամենայն հանգամանս այսր ոտանաւորի, բայց միտք բանին ի կարճոյ է այս: Ի 15 ամաց հասակի իմոլ ընթերցեալ զվարս Ղուկասայ Վանանդացւոյ, Սիմէօն կաթողիկոսի, Մխիթարայ Աբրայի և այլոց նման օրինակ հայրենասիրաց, փափագէի և ես իմովսանն կարողութեամբ պիտանի լինիլ ազգին իմում սիրելւոյ։ Թողեալ գայլ ամենայն պարադայս և նեդսակրութիւնս առ ի հասանիլ այսմ նպատակի յազադս չունելոյ իմ զհարկաւոր միջոցս կրթութեան. զայս միայն արժան