Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի ՊԱՏԻՒ ՋԵՐԴ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹԵԱՆ ՄԱՏՈԻՏԱՆԵՄ

ԶԱՅՍ ՀՈԳԵՆՈՒԷՐ ԸՆԾԱՅՆ.

1 Ի քեզ քաղցրատես՝ զիւր աչս աշխարհի,
Ցածէ Հայաստան սիրով սխրալի
Ծնօղ սնուցիչ մայր քո Այրարատ,
Ձեզ առընծայէ[1] զտոհմ Պայազատ։

Սոյն ստուերակերպ կեանք անուասարաս
Լռի վայրկեան մի անհետ և անհաս,
Իսկ Ձերոց բարեաց և աւուրց տարազ,
Է անմահ դիտակ եկելոց յապայս։

Ամաց քոյդ խօսուն վերելք[2] տարակա
10 Անջինջ հայելի՝ մերոց սքանչանայ
Ոչ ի Ձեր օգուտ՝ միայն բարձրացեալ,
Որքան Հայրեն<ե>աց՝ մնա՛յ և մնա՛յ։—

Հանուրց մերազնեաց՝ լեզուք զձէնջ միշտ գոհ
Հորդեն զփառացի գովեստից շնորհ,
Որոց գովերգանք բանից բարեխոհ[3]
Տայ ինքեանց լինել ձեզ յար անձնազոհ։[4]

. . . . . . . . .
Այո զօրասցին՝ սերունդք Արամայ
Որք ձեօք խնամին՝ անվարձ յարակայ,
Որում յաղթական՝ պսակ անվախճան
20 Վերինն այն հանդէս[5] յաւէտ կա՛յ մնայ։

Կարկառեա զաջ քո Մեծդ Իսահակ
Երկրորդդ յայս դարուս՝ նախնոյն նմանակ,
Առեալ զայս ընծայ՝ հոգւով գոհունակ[6]
Ընկալ և զիս քեզ իբրև քոյդ զաւակ։[7]


24

  1. [ահա ընձեռնէ]
  2. [չուանք]
  3. Որոց [մշտագոհ բանից գովերգանք]
  4. [Տայ նոցա դնել և զկեանս ձեզ ի զոհ]
  5. [անվերջ]
  6. [Զոր մատուցանեմ հովւով գոհունակ]
  7. [անպանդուխտ քոյդ որդւոց]