Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄՈԻՏ Ի ՀԱՅՐԵՆԻՍ։ Ի 1844.



1 Զարթի՛ր՝ իմ Մուսա՛յ ի տես Հայրենեաց.
Զարթի՛ր ի բուրումն խնկածին դաշտաց.
Եւ զքոյդ դաշնակել օրհնաբան նուագ
Ի դէմս սրբազան Հայրենեաց վայրաց։

Քեզ ի՛մ սիրալիր ողջոյն գոհութեան.
Քեզ ջերմ իմ սրտի օրհներգ խնդութեան.
Թո՛ղ ինձ իջանել ի ծունր ի քո տես,
Երկնատի՛պդ իմ քաղցր, սուրբ ծննդարան։—

Գաւազան զչոր թողեալ պանդխտին՝
10 Դիմէ առ քեզ այժմ սիրով կաթոգին,
Որդին կարօտեալ ի գիրկս քո հանդչիլ
Փութայ աստանօր՝ մայր իմ թանկագին։

Ժա՛մ է տալ վախճան սքոյ վտակաց,
Ժա՛մ է արդ փակել զսրտիս թանձր հառաչ,
թև՛ զի մ նորս դել զա լուրս դառնահոս,
Քև՛ զիմ պարարել զկեանս վաղաանց։

Երազք և անուրջք՝ տեսիլք և իմ միտք
Քո՞ չէին միթէ մինչև ցարդ հովիտք,
Քո անոյշ լերինք, քո դաշտք երկնանմանք,
20 Որոց բուռն սիրով մաշիւր իմ սիրտ միշտ։

Քո՞ սուլէ յունկս իմ հողմ աւեաաբեր.
Քո՞ բուրի յիմ քիմս հոտ այս խնկանուէր.
Ի քեզ բանամ զաչս՝ Սրբազան իմ վայր,
Պանդխտին կապանք անկա՞ն միթե, վեր:—

Լսեմ աստանօր՝ ծանօթ ինձ բարբառ,
Աստ մայր քաղցրագութ, սիրելեաց կաճառ
Զիմ օրհնեն ուրախ՝ զոտնամուտ նորոգ,
Ինձ բանան գթով զգիրկս սիրավառ։

Զե՞ն այս սրբազան այն վայրք վաղեմնի,
30 Ուր մանուկ տկար դեռ գայթ ի գայթի՝
Մերթ ի քուն անոյշ ընդ քաղցր հովանեաւ,
Մերթ ի խաղ անմեղ բերկրեալ հրճուկի։