Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օրհնեալ քո դաշտի, հող անմահատարր.
Օրհնեալ ի գաւառս, ի շէնս շնորհավայր
Դու իմ օրօրոց՝ մանկութեան իմ դրախտ,
Քան զքոչդ և քեռ չէ սէր այնպէս քաղցր:[1]

Ո՞ւր այն քոյր մաքուր, որոյ դառն կորուստ
Մղեալ զտարաբախտ եղբայրն ի փախուստ
Անցաւորն զնա տեսնալ յողբ, ի սուք,
40 Ձայնէ. «Քա՛, նա քեռն լայ զմահ անգութ։—

Գուցէ անողորմ սուր բռնաւորի
Ածեալ զօրիօրդն անմեղ յիւր գերի,
Աստ պատարագեալ ի զոհ սրբութեան,
Եթող ջերմ եղբօրն արտասուաց տեղի։

Եւ վառ պատանւոյն կացեալ առ շիրմին,
Ի հեղուլն զիւր դառն արտօսր՝ ցաւագին,
Անցաւորն ի գութ շարժն ալ յայս տեսիլ՝
Գոչէ. «Քա՛, նա քեռն ողթայ զսէր ջերմին։–

Չե՛ն այս՝ իշխանաց ճոխ բնակարանք
50 Չե՛ն շքոյ փառաց քարոզ՝ այս տապանք.
Չուռն ժամանակին դարձեալ այժմ ի կեր,
Ուր երբեմն փայլէին վեհից դամարճակ:–

Ձեր զաւակ դիմէ ձեզ այժմ ի տես
Որք վաղուց լռէքդ ի մոխիր այս հեզ,
Արտասուաց կաթիլ, սրտի իմ թառաչ
Ի Ձեր յիշատակ հոսեն աստ՝ անտես։

Տապանքդ լռին՝ օրհնեալ ոսկերաց.
Առ ձեզ իմ խնկեն ուղերձ օրհնութեանց.
Վերինն ձեզ մաղթեմ հանգիստ հոգեզմայլ
60 Ձեր մաղթանք և ինձ լիցի մասն շնորհաց։ —

Ի ձեր յիշատակ ուխտ իմ սրբազան
Լիցի՝ միշտ զոհել ինձ ցկէտ վախճան.
Չիմ բոլոր զկեանս՝ ջերմեռանդն սրտիլ,
Նպաստ ինձ աղօթք թէ լիցի ձեր միայն։ —

  1. Բառդ քանաքեռ թէև անյայտ է ըստ իսկական նյանակութխան, բայց կամելով
    քաղցր ծննդարանի իմում տալգանուն արժանաւոր, այսպէս մեկնեմ, Քանաքեռ քա՝ ըստ աշխարհաբառին նշանակէ, ահա, տես: Այսպէս որպէս թէ սեսեալ ուրուք գեդբայրն առ շիրմին քիռն նստեոլ ի սուր գոչե Քեմանա քեռն ողբայ զկորոլոա և այլն։ Ընթերցողը ներողամիտ պացինտղը քաղցրութեամբ յայռ իմ մտացածին կեղծիք։ Որ բարին է և քաղցր, ընդէր ոչ համարել հալածական և հաճելի։