Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Եւ ի՛մ ջերմ՝ սիրտ առ փափկութիւնս կենցաղաձիգ.
Եւ ի՛մ աշխոյժ՝ հասակ ի փթիթ դեռ անուշիկ.
Վառ իմ արիւն յումմէ՞ հեղաւ յերակունս իմ,
Թէ ո՛չ ի քէն՝ սուրբ բնութիւն, մայր գեղեցիկ»։

Իմ ա՞չք միթէ միայն պարտ էր մնալ խաւար
30 Ի տես զարդուց, ի փառս, ի ջուրս կենցաղոյս չար։
Ի ծիրանիս, յոսկեպաճոյճ բեհեզս, մանեակս
Տեսեալ զընկերս՝ հի՞մ ինձ մնալ անհաւասար:—»

Բայց ո՞ւր գթած հոգին արդար և ցաւակից
Առնել զիս զորբս բարեաց իւրոց աստ մասնակից։
Մա՞րթ էր ինձ բնաւ՝ մանկահասակ ի տես անփորձ
Զգալ զթոյն ի քաղցր ժպիտս սիրամարտիցտ»։

«Գիտէ՞ միթէ թռչունն զոբսորդն անսիրտ, անգութ՝
Ի թակարդելն զնա անմեղն՝ դարանամուտ։
Նա ընդ ձայնել անիրաւին, նա ի կուտ, կեր
40 Գայ միամիտ, զիւր բառնալ սով, թէ չէ՛ նա կուշտ»

Եւ կամ կարէ՞ր որդն չնչին՝ անոտնակոխ
Մնալ ի ռահ անցաւորաց միշտ շարախոհ։
Կամ աղաւնույն ի բիւր հարուած նետից անխնայ
Զիա՞րդ զլերդ իւր պահպանել ի վիրաց ո՞հ։»

«Քիստոնէին անհաւատին, բայց սիրելւոյն
Ետ ի ձեռս զիմ օրհասն անգութ զանմեղութիւն,
Միթէ հաւատն զօրէ՞ զսպել զկիրս բնութեան,
Որ այնպէս ջերմ կապեաց զսիրտ մեր և զարիւն։»

«Ի գիրկս նորա մոռանայի զբոլոր աշխարհ,
50 Ի դէմս նորա ծագէր ինձ նոր արև՝ անահ.
Հաւատակիցք՝ իմ ծարաւի իմում արեան,
Զոր զոհեցի անհաւատին ես արհամարհս»։

«Հազիւ թշուառն յագուրդ առեալ շար իւր կրից,
Զիս ոտնահար առ յաւիտեան արար վատից։
Ո՞ւր ինձ դիմել անխնամ որբոյս կորուսելոյս.
Հայք և Տաճիկք ծանեան զամօթ իմ ախտալից»։