Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Բայց մի այլ ևս յիս ձեռնամուխ լիցի ոսոխն,
Ես ուխտեցի կալ ի կրօնի իմ միշտ պահող։
Ամենակա՛լ, որբոց պաշտպան՝ Բեղ առնեմ յանձն
60 Զիմ խղճութիւն. Բե՛ղ ապաստան սիրտ իմ անոխն։

«Անկայ, յարեայց, Դու անկելոց կանգնի՛չ հզօր.
Մի՛ տկարիս մերձցի այլ ևս շուրթն թունաւոր,
Թող զվաղուեան Քո օր տօնի զղջմամբ սրտի
Կատարեցիր Ալի՛, ազգի գլո՛ւխ զօրաւորն։

«Եկեր, Մանուկ՝ ի պահ պանել զխրճիթ խեղճ մեր.
Բե՛ղ պահապան ՛աջ Բարձրելոյն՝ որ անդ ի վեր։
Բարի՝ Քո տես, քաղցր՝ ոտնամուտ Բրիստոնէիգ,
Դու միայն մեր գիշերային հիւր շնորհաբերն։

«Ո՛չ եղբօր շունչ, ո՛չ հօր հայեացք, բարեկամի
70 Հոգի գթասցի յայսմ պահու տարտարոսի։
Սիրտ իմ խռովի, միտք իմ ցնդին, ո՛չ հասկանամ,
Թ՝է ընդէր գիշեր այս՝ սոսկալի ինձ երևին։

«Թուի, հոգի ահեղ սարսափ յիս մուծանէ,
Իմ ի վերայ սպառնալեօք զդէմս շարժէ,
Փակեմ, թէ զալս բանամ, կրկին նա առաջի,
Նա շուրջ զին և սպառազինեալ՝ զոդիս քաղէն։

«Քրիստոնէի վաղուց ինձ և ձայն՝ նողկալի,
Բայց տարաբախտն ուր դիմեսցի, զի ապրեսցի։
Այլ չե՛ս դու այն վիժածնունդ՝ քա՛ջդ Մանուկ,
80 Քո սիրտ առ մեզ հաւատարիմ վաղուց յայտնին։

«Թո՛ղ չար այս ժամ յայսմ գիշերի միայն անցցի.
Տեսից կրկին զհանդէս աւուր մեր Բայրամի,
Թէ մեդալ ևս, զայն արտասուօք սրբեցիր ես.
Եւ վերնոյն աչք առ մեղուցեալս սիրով դարձրին։

Մ Ա Յ Ր Ն



«Զի՛նչ այդ ցնորք երազական դո՛ւստր ցանկալի,
Ընդէ՛ր մաշես զսիրտ քո մատաղ՝ ի՛մ նազելի։
Միթէ մի՛ է այս ո՛ր, այս տօն, զոր տեսանեմք,
Ընդէ՞ր միայն նա քեզ այսօր զարհուրելին։

«Վաստակեալ քո արիւն և վառ երևակալն
90 Այդպէս ցնորէ զսիրտ քո, զհոգի այժմ միայն։
Հանդիր՝ աչաց իմ լոյս ընտիր՝ հանգի՛ր անխռով.
Կանուխ պարտիմք վաղիւն հոգալ զկարիս տանն։