Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—Թո՛ղ քո բարի բան առ Բարձրեալն վերամբարձցի.
Անո՛յշ իմ մայր, քաղցր առաւօտն մեզ բացցի։
Այլ զի՞նչ,եթէ այս անկողին, այս յարկ դժոխոց
Մեզ յաւիտեան սպանդ մահու և գուբ լիցի»։

«Զգո՛յշ ի քուն հսկեաց անքուն՝ դո՛ւ մեր մտերիմ.
Զաւուրն հոգոց ո՛չ տանեն զբեռն այլ ևս ալք իմ.
Խաղաղութեամբ ջնջեաց՝ իմ մայր, Քեզ հրեշտակի
100 Պահպանողի աջ հովանի լիցի՛ ծնող իմ»։

«Մա՜նուկ... հա՛ս... ինձ... ա՜խ... ի թիկունս... Մա՜ ֊նուկ զարթի՛ր...

Մա՜յր իմ... Մա՜նուկ... աւա՜ղ... աւա՜ղ... Մանո՛ւկ... ղարթի՛ր...
—Խղտեաց զլեզու քո օձաթոյն, զա՛րմ անիծից.
Ահա՛ Մանուկ քո՝ ուխտադրո՛ւժ, կարկեա՛ց, մեռի՛ր։

«նոքա այս սրոյ, նոքա ձեռինս վաղուց ետուն
Զապականեալ հոգիս իւրեանց և զպիղծ արիւն,
Եւ քոյն իսկոյն արդ խւառնեսցի ընդ նորաթև շուտով,
Ասա՛ միայն, ո՞ւր են ձեր գանձք, հարստութիւն։ —

Աստ փակեցաւ լեզուն խօսուն և շունչ կենաց,
110 Սարսափ սարսուռ, դեռ զանմեղին ջիլ ոսկերաց
Շարմէր մեղմին, մինչ կատաղին իբր շանթահար,
Զձեռն անօրէնս եդեալ յերեսս՝ փախչի ի բաց։

Այսպէս ի միում դառն գիշերի թշուառութեամբ
Սիրոյ նախանձ, թէ կրօնի կատաղութեամբ
Բուռն հարեալ անխիղճ ձեռամբ զմայր և զորդի
Ընդ հայկազնոյն ի մի կէտ, և զուբ տար դառնութեամբ։

Եկն բայրամն, Սոնայն աղքատ այլ ո՛չ եբաց
Զաչս ի տօնել զմեծանուն հանդէս իւրեանց։
Նա յալիտեան եթող զաշխարհ, եթող, բայց վա՜յ,
120 Որ զաղքատին զամօթ և զկեանս այսպէս ջնջեաց։

Անդ դիտապաստ անդ հերարձակ զդէմս ի վեր
Պարզեալ՝ անկեալ մերկամարմին կայր վշտամբերն։
Հաւատակից կրօնամոլ խնդայր ընդ տեսիլն.
Մարդասիքին միայն աչք, սիրտ զնա արտասուէր։

Դառն էր վախճանդ՝ աւաղելիդ ի հողածինս.
Բայց սուղ կսկիծն, որ եհան զքեզ յերկբէ յերկինս։
Թո՛ղ տանջեսցի եղեռնագործն աստ և յայն կէտ,
Որ յանդգնի մխել զձեռն յանպարտ անձինս։