Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՏԱՂ ՈԻՐԱԽՈԻԹԵԱՆ.



1 Մեծ է ինձ այսօր ղուարձալից,
Ուր ցնծայ հոգի պանդխտիս,
Զի ահա սիրելին սրտիս,
Պայծառ քան զարև ցուցաւ ինձ։

Եկ սէր իմ արփ առաւօտեալ,
Ցողեա՛ յիս տարափ զովարար,
Մի սիրտ իմ հրով տապացեալ,
Քև լիցի արդէն զովանալ։

Սաւառնեալ թևօք ոսկեզօծ
10 է՛ջ մտցուք ի պարտէզ խնկոց,
Ուրանօր համեղ ձայն թռչնոց
Մեզ լիցի ուրախութեան ցոյց։

Բամբ ծաղկանց սրտի զուարճարար
Առ եզերր առուաց փողփողեալ,
Մեզ քարօզ կարդան անբարբառ,
Սաղարթիւք հոգւոց ուռճանալ։

Ոհ պայծառ գարնան եղանակ,
Զարդարեալ ծաղկամբք երփնորակ,
Ուր կազմեալ խրախճան անուշակ,
20 Մեզ է արդ վայելուչ նուազ։

Վաշ անձն իմ զուարճացե ալ ցնծայ,
Զի սէր քոյ ողջ անարատ կայ
Առ պսակ ծաղկան ոսկեկայ,
Փունջ կապեալ տո՛ւր նմա ընծայ։

Բարերար կամաց արարչին,
Գոհութիւնք ի մէնջ խնկեսցին,
Որ պահեաց ողջութեամբ անձին
Տեսանել գիմ փափագելին։