Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ ՔԱՀԱՅԱՆԱՊԵՏ
ԳԹԱԾԱԳՈՅՆ ՀՈՎՈԻԱՊԵՏ ԵԻ ՏԷՐ.



1 Շռինչ հողմաձայն են երգք դովաթեանց
Որք Հեզն ձայնեցան ի խուռն ամբոխից.
Անդ միայն յագուրդ հետաքննին աչաց։
Էր նոր տեսութիւն հիւրոցղ եկամտից։

Եւ ձայն ալետեաց սպասհարկու դպրաց.
Առ քոյ ոտնամուտ շնորհաբեր առ մեզ.
Սէր անկեղծ սրտից շարժառիթ բարեաց.
Այլ հարկի պտուղ վեր ընծայելոյ Քեզ։

Կուտեսցին զմիմեամբ ջանիլք անդադար.
10 Որք շքոյ միայն են ստրուկ արբանեակք.
Ի կեղծեալ յօդիսն զանձանց իւրեանց փառս.
Գաղեալ, ի շնորհուկս Քեզ լիցին հաստակք։

Այլ սիրաք ուղղադատք, Քև ազգային.
Բարեաց խանդակաթ ի համեստ յռութեան.
Յերկինս ուղղեալ ի մաղթանս ջերմին.
Հայցեն լինել Քեզ պատուար փրկութեան։

Պատուար փրկութեան, ազգին վշտահար՝
Տեսուչ և պաշտպան անյոյս զաւակաց,
Յորոց երկամբեր թիկունս նեղսահար.
20 Անկեալ ճնշէ բեռն ժանտ ժամանակաց։

Զախցաւորն ես ո՛չ ցանկամ Քեզ ուղի.
Որոյ նպատակն առ դուրս տապանար.
Հեղձեալ ցնորեալ զբիւր բաղձանս սրտի.
Ընդ փոշիս գրէ զշուք սնոտի փառաց.

Անմահից պատկեր, պսակ Քոյ գարու.
Հայցեմ լինել քեզ հովիւ քաջաջան.
Թողուլ յանմոռաց սիրտս շնորհակալու
Ազգաշէն ճգանց անջինջ աստ արձան։