Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՎԿԱՅՔ ՓԱՌԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ։



1 Զանգի, իմ Երասխ, Մասիս, Ալագեազ.
Դեռ կանգնիւք անմռունչ,
Դեռ հայիք անշշունջ։
Գնայք միամիտ աստ հովիտ ի մեր
Սպառնայք ամպոց, խիզախէք ձորոց.
Վարսագեղ ալեօք, կատաղի դիմօք.
Ոմն ձիւնափայլ, ոմն արծաթափայլ.
Ոմն ի փողփողիւն, ոմն ի փրփրիւն
Ոմն վան՛կ զերկին, ոմն ճնշէ զգետին.
10 Ոմն ի ձիւնայ պսակ, ոմն՝ ի ծաղկանց թագ.
Յարշալուսոյն տես, լուսինդ դէմս հեզ.
Ողջունէք միմեանց, համբոյր տայք շրթանց։
Ձեր սուրբ ստորոտոց խնկածին դաշտաց
Հայկազանց վայրեաց սուրբ անգաստանաց։
Երկիր աւերակ, դաշտք մեր անբնակ.
Անսիրտք, անողորմք, հիմ եղէք վկայք
Կորստեան ազգի, անկման աշիսարհի,
Չքնաղ քաղաքաց, հզօր իշխանաց,
Որոց զարմ և ճիռ ի ձեռս թշնամեաց
20 Ի բանդ գառն յոճիր անօրէն ազգաց,
Զոհ եղեն ի սուր, մտին ի թոց հուր.
Թողին զմեզ ի սուր, յարեան արտասուք.
Վարեալ յայլ աշխարհ, զսուրբ հայրենեաց վայր
Սքալ, ողբերգեք, կոծել, հեծեծել.
Ի հեռուստ աչօք մաշեալ արտասուօք
Աղեկէզ վառեալ կարոտիլ մեռեալ ։