Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՌ ԱՅԼ ԲԱՐԵԿԱՄ ՄԻ ԸՆԴ ՓՈՔՐ ԸՆԾԱՅԻ ԻՄԻՔ
ՅԱԻՈԻՐ ԾՆՆԴԵԱՆ ՓՐԿՉԻՆ։



1 Սիրտ բաւական իւր վիճակաւ.
Ի գիրկս փափուկ քաղցր ընտանեաց.
ՎայելԷ միշտ անխռով անցալ
Զերջանկութիւն սուղ այսր կենաց։
Փարթամութիւնք գանձք աշխարհի, շե՛ն՝ որք զմեր սիրտ գրաւեն.
Այլ ձեռք քնքուշ բարեկամի, որք զմեր կեանս միշտ քաղցր առնեն։
Ընդ ձեզ իմ կեանք և շունչ վերջին, բարեկամ իմ հոգեմխիթար,
Թող սիրակապ աստ վերջասցին և բուռն հողոյ լիցի ինձ քաղցր։
Զոր ձեռք ձեր սուրբ ինձ մատուսցեն, մինչ ջերմ այս շող ենթալուսնեայ.

10 Փակեսցի ինձ ի հաւիտեան. ի տունն նսեմ խորին մթին։
Միայն յիշատակ բարեկամին, նորոգեն զմեր սէր երկնային,
Զտոն մանկանն զոր կատարեմք, այսպէս յոլով ամօք առատ։
Ի միասին խնդասիրտք մեք, կատարես ցոլք յաշխարհի ՛աստ.
Զայս ցանկալով ձեզ միշտ մնամ բարեմաղթու ձեր բարեկամ։