Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի ՎԵՐԱՅ ԱՐԵԳԱԿԱՆ
Ի ԳՈՅՆ ԱՌԱԻՈՏԵԱՆ ՔԱՂՑՐ ԵԻ ԱՅԼՆ:



1 Ո՞ւր հեռացար իմ արեգակ դու քաղցրիկ
Թողեր կարօտ մեզ քոյ տեսոյդ չնաշխարհիկ
Ա՛խ երբ գիշերն գայ մերձենալ տխրագին
Սիրտ իմ մտանէ ի ցաւ սգոյ տրտմագին։
Արի՛ արի՛ դու արեգակ իմ պայծառ
Մի՛ տար աչացս մաշի ի սուգս վշտահար։

Աչք իմ զրկին ի տեսութեանց սխրալի
Արարածոց՝ շոր հայեցեալ խնդայի.
Ծածկի նոցա ոհ պայծառ, գոյն երփներանգ
10 Յումմէ առից զիմ բերկրութքիւն և փափագ
(արի՛, արի՛).

Ղաշտք, անդաստանք, ծառք և ծաղիկք խնդալից
Քեզ տեսնելով, զուարթանային բերկրալից.
Այժմ խոնարեալ և թոռոմեալ սգազգեաց
Ի մտանել քոյ արևսյղ լուսաբաց (արի՛, արի ),

Սիրտ իմ ընդ քեզ ցանկայ շրջիլ և դփմել.
Ուր ամփոփին վարսք քոյ չքնաղ ոսկեթել.
Կարօտոլթեամբ կամիմ թռչիլ ես յայն վայր,
Ուր ճաճանչեն շողք բոյ դիմաց լուսավառ։

Ձեռն ի ծոցի մտանեմ ի տունն խաւարին.
20 Ուր և հայիմ, կայ անշշունչ և լռին.
Գա՞ս դու փութով գուցե առ մեզ միւաանգամ
Թէ ձայն ողբոց մեր՝ քեզ հասցի ժամ առ ժամ:

Ա՛խ մինչև լոյս քոյ ինձ կրկին ծագեսցի.
Կարօտութեամբ սիրտ իմ մեռեալ մաշեսցի ,
Դրունք փակեալ և մենարանն իմ լռին
Եզիսին ինձ բանտ կապանաց սոսկագին ։