Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Յալիս ամեհի անդ Միսիսիփի թնդալ դղյրդմամբ
Յորձանս փրփրուն մղէ խորտակել զեդերս իւր և ափն.
Ճայթեն քարանձաւք, քարայրք սասանին ի սարսափ հարեալ.
Զձորավայրն ի խեռ արհաւիր սոսկաձայն հնչմամբ
Անխառն՝ անարատ գետն սուրբ աշխարհին հերքէ զոտնամուտ
Մարդախանձ նաւուց՝ որք դիմեն կոխել զիւր գետին մաքուր։
Հերքէ և զան սիրտ ջուր Ատլանդիոյ մուտ
Ի ծոց իւր մաքուր, որ բերէ առ ինքն զայն թշուառական հիւրս։

Բիւրք ընդ հազարաց ի կերպ։ Ի հանդերձս ի գոյնս զանազան
10 Մղին հետաքննին յայս սարսափելի, ահաւոր ատեան,
Ամերիկացին ի մերկ իւր մարմին սեաւ արևակէզ
Եւ Եվրոպացին սպիտակ տեսլեամբ թշնամին դաժան։
Աստ բոլորեցուն աչք ապշահարեալ մխի անակնթարթ,
Ցողբալի տեսիլ եիկուց սիրելեաց՝ որք դիմեն հանդարտ
Ի մայրիս թալոտ յազատ վիճակի սնեալ ընդ միմեանս,
Ուխտ եդին լինելն ի սէր միութեան ցմահ անբաժան.
20 Ո՛չ ուսումն, դպրոց ուսոյց նոցա զայս սուրբ օրէնք բնութեան։
Այյ իւրեանց անբիծ սիրտ զգայ զգին բարեկամութեան
Հսկայաձև անդ դիմեն անվեհեր կապեալ, կաշկանդեալ
Ո՛չ ի մերկութիւն ո՛չ շղթայն յամուր սրտամնայ եղեալ.
Եւ Տէրն անիրաւ մոռացեալ զգութն կամի առնուլ զվարձն
Այն ինչ սիրելիք տան զհրաժարական զմիմեամբք փարեալ։
«Միթէ կամին զմեզ բաժանել ի միմեանց ի մեր հայրենեաց.
Միթէ այլ իմ աչք ո՛չ տեսցեն զքեզ քաղցր իմ բարեկամ։
Եւ ո՞ւր մեր սուրբ ուխտ ի կեանս և ի մահ մնալ անբաժան։
Միթէ ի մեր սիրտ շիջաւ այն սուրբ հուր սիրոյ հոգեկան։
Զրկիմ ես ի քէն քաղցր իմ հայրենիք, զրկիմ յաւիտեան
Սիրտ իմ տոչորի յածելն զմտաւ զայս դառն իմ օրհաս.
Այլ անդ քո գետին եթող զսրբութիւնն՝ ջերմին մայրական,
30 Մինչ թշուառ սպիտակքս եկին ի հեռուստ լինել քեզ իշխան: