Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԲԱՐԵՊԱՇՏ ՀԱՅՐԵՆԱԿԻՅՔ ԻՄ.



1 Ազբար Ադամի ասած խոսքերը
Նրա քաղցր լեզուն սիրուն մտքերը,
Ո՞ր երևանք ու անկաջումն, սրտում
Հազար ցավ ու կսկիծ էսօր չեն շարժում.
Նա հողի տակիցն, մերն գետն ի վրեն
Ջիվան որդու մահն իր աղքատ տանեն
Լալով սքալով մեզ են տալիս ձեն
Ով երևանցիք դուք եք մեր չարեն։

Ջիգյարի տերը, սիրելու սերը
10 Են ջիվանի մահն, են անբախտ մերը,
Ջիգյար ունեցող ու բարի հային
Կանչում են օգնել իրանց սև օրին։