Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՇԱԿԵՐՏԱՅ ՆԱՀԱՆԳԱԿԱՆ


ՈԻՍՈԻՄՆԱՐԱՆԻՆ ԵՐԵԻԱՆՈԻ



Թոռն Դավիթ Խան Ծատուրեանի մետասանամհայ
մանուկն Գէորգ Շահնազարեան ասաց զհետագայ բանս
ի հայ բարբառ։


1 Ո՞ւմ այս ժամ շնորհաբեր այս վարկեան.
Մեր սրտից հոճուանաց օրհնաձայն.
Ո՞ւմ, թե, ոչ անմահիդ սուրբ վեհիդ,
Նուիրի նուագօք խնդութեան.

Արտասուք մաշեցին զմեր սիրտ.
Սուք անձուկ պաշարն ալ զմեր հովիտ.
Հայկազանց աչք և միտք զհետ քոյ
Կարօտիւ սպասէին միշտավիշտ:

Ի հիւասեան օրհնառաքն այն դաշտաց.
10 Հնչի մեզ նոր այս տօն աւետեաց
Դու դիմեսդ է դու հովուեսզ առ որդիսդ.
Ո՜վ մեծի փրկութեան այն շնորհաց։

Օրհնեսցին, ուռճասցի՛ն դաշտք համայն,
Ուր մխին ոտնամուտքդ բարութեան,
Վերասցի՝, խնկեսցի ի բարձունս
Մեր սրտիդ պատարագ օրհնութեան

Որհնեցուք արդ ղՏէր՝ միաբան։
Օրհնեսցուք ղՔեղ Տէր՝ յաւիւտեան։
Փրկական՝ այս խորհուրդ մեծահրաշ
20 Տանս համայն արամեան անսահման։

Կաց տևեա՛ց, Հովանի մեր պաշտպան.
Ի պսակ հայրենեաց երկնանման
Մեք ի սիրտս կառասցուք սուրբ վեհիդ
Յարաժամ զսեղան սրբութեան։