Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՇԱԿԵՐՏՔ ԱՌ ՀՐԱԺԱՐՈՒՄՆ ԸՆԿԵՐԱԿՑԱՑ ԻԻՐԵԱՆՑ։



1 Ուղի տարաձիգ խլէ զձեզ ի մէնջ բռնի և տանի
Զձեզ՝ բարեկա՛մք , զսիրելիսդ մեր յաշխարհ հեռաւոր։
Ա՛յլ երկինք, ա՛յլ դաշտ, ա՛յլ լերինք, սահմանք բացցին առաջի
Ցանկալեացդ մերոց՝ լի նորատեսակ հրաշիւք բիւրաւոր։

Այլ ո՛չ շնչեսցուք յերկար ընդ միմեանս ի ծոց հայրենեաց.
Այլ ոչ ի մեր լուր ձեր ձայն քաղցրախորժ՝ հնչեսցի յերկար։
Տարերք փոխեսցին, շրջեսցին բազմիցս եղանակը ամաց,
Այլ ձեր սխրալի տեսիլ ընդ երկար մնասցէ ի մէնջ տար։

Քանի՛ կուտեսցին թառաչք, հառաչանք ի շրթունս մեր.
10 Քանի ճնշեսցին արտասուք ջերմին ի յիշելն զձեզ;
Դաշտը և անդաստանը, ընդ որս ճեմէաք ընդ ձեզ ձեռն ի ձեռն
Զարթուսցեն միմիայն ղձեր կտրօտութիւն վերստին ի մեզ։

Ի դաշտս հիւսիսոյ առ տեսլեամբ Պետրեան չքնաղ քաղաքի
Ի խումբս նորանոր ընկերաց գուցէ վաղուց դուք զմեզ
Մոռասջիք։ Այն ինչ ջերմին մեր աղօթք առ ձեզ սլասցի։
Եւ միտք կաթոգին խնդրեսցեն յանյայտս զցանկալիսդ զձեզ։

Գնացէք բարեաւ ընկե՛րք պատուականք։ Ազնիւ նպատակ
Հրաւիրէ զձեզ ի տուն Մուսայից Եւրոպեան ազգաց:
Երանեմք զժամն, մինչ կրկին առղուք զսրտի մեր փափաք
20 Մինչ փարեալ զձեօք նորոգեմք զոէր մեր ի գիրկս Հայրենեաց: