Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Զիարդ սխրալի[1] մեզ այս տեսարան
Ի խումբս սիրակից աստ[2] ընկերաց
Տեսանել զձեզ Հայր մեր և պաշտպան
Սիրով գթութեան լինել շնորհաբեր։

Գաս գուցէ. հայիլ ի յերկս վաստակոց
Ի պտուղ ճգանց անքուն տքնութեանց,
Որք զօրհանապաղ զքո քաղցրիկ աւուրց
Բառնային[3] զհանդիստ թանկագին կենաց։

Այլ տհաս մեր կար, դեռ թոյլ զօրութիւն
10 Կարեն[4] արդեօք լնուլ զքո իղձ տենչանաց
ԹՒ, ոչ գթութեամբ բարձցես զտկարութիւն,
Անզօր դեռասուն[5] քոյոց զաւակաց։

Ընկալ զօրհնաբան յանմեղ բերանոց.

  1. Հրաշալի
  2. մեր
  3. Տանէին
  4. չէ կարեն
  5. քոյոց զաւակ