Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԴՐՈՒԱՏ ԱՌ ՍՈԻՐԲ ՄԱՅՐ ԱԹՈՌՆ ՄԵՐ ԷՋՄԻԱԾԻՆ.

1 Անապական ի սիրտ երկրի կառուցար դու երկնանման.
Աստեղատիպ վիմափորեալ սքանչելիդ սուրբ խորան.
Ի քոյդ լրումն ձայնք ի բարձանց սրբոց տառից փողեցան,
Անճառելեօք ի մեր այս դար ահա՛ ցուցան յանդիման։—

Բուրվառ սիրոյ անպարտ արեան էին բողոք քոյդ սեղան
Սուրբ որջակէզ երկրորդս Աբէլ հեղ ի դաշտին թորգոմեան
Վէմ հաւատոյ վայր ընտրութեան որով վեհին բնակարան
Հիմամբք և դրամբք յականց վանեայ զքեզ հաստեաց պատուական։

Գործավարօք՝ յաւուրց դարուց յետոյ և յառաջ մինչև ցայն
10 Յորժամ կաթեաց շողն լուսոյ կամարանման հրաշանման,
Հարալ խնջոյ անղրանկական յանապատէ փրկութեան
Ձայն բարբառոյ մեզ աւետեալ ըստ Եսայեան գուշակման։

Դրախտ ցանկալի աստուածատունկ վերապատուեալ անսահման
Գեր քան զադին՝ փառօք փայլեալ արարատեանըս կողման.
Գովեալ փրկչին՝ մաքուր տեղի՝ դու սրբութիւն սրբութեան,
Մեք արժանի՝ որով գտաք՝ անմահ գառինըն զննման։

Երկամոլացն ճոխ ճռնչիւն, ճոճէր զերկիրրս համայն,
Կից համակից՝ կցորդելով՝ խառնումն երկու՝ պատուական
Գերօրինակ՝ անօրինակ՝ անդ էր տեսիլ՝ հրաշազան
20 Միոյն յերկուսն՝ երկոցունցն ի մին՝ սատար լինիլ քում հիման։

Զարմանակերտ զարմանասքանչ զքեզ տեղիդ սուրբ իջման
Եօթնապատկեաց՝ բազում մասամբ՝ քան զվերնատանն զայն խորան
Զի անդ միայն առաքելոցն էր շնորհալի խրախճացան,
Այլ այս բոլոր՝ տանն Արամայ յերկնից պարգև անսահման։

Էին առ քեզ շարժեալ ի կիրս կարօտանաբ փափագման.
Ի գեղ մաքուր ի զարդ ընտիր փորեաց զտիպդ տիրական
Զերկրորդս Նոյ ճարտարապետ՝ զերկրորդդ ազգիս մեզ տապան
Ի մի պահու ի մի վայրկեան ետ տանս Հայոց պահապան։

27