Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՍՈՒԳ ԱՐԱՐԵԱԼ Ի ՄԵԾԱՆՈՒՆ ԱԼԲՐԵԽՏ Է ՀԱԼԼԵՐ Է:
ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ Է ԵԻ ՅԵՐԵԻԵԼԻ ԲԺՇԿԷ Ի ՎԵՐԱՅ
ՄԱՀՈՒԱՆ ՍԻՐՈՒՀԻՈՅ ՄԱՐԻԱՆԷԻ:



Թսս՝գմ. ի գեր մաներենէ ի հայ 1832. 13 մարտի,
            Դերպտ


1 Առի՞ց սկիզբն կոծել զմահ քո դառնագին,
Ո՛հ Մար՞ան՚է ո՞րպիսի կոծ շարժէ զիմ բան.
Մինչ հառաչանք և բարբառք խառնին ի միասին,
Մինչ մտածմունք իմ զմիմեամբք աստ դիզանան.
Զքաղցրութիւն՝ զոր ես ի քեզ վայելեցի.
Առալելու արժմէն ահա զիմ՝ աղէտանս
Եւ ես խռովեալ բանամ ղանբոյժ խոցուած սրտի.
Եւ զգայարանս կրկին յեռան վիշտը քո մահուան:

Այլ իմ առ քեզ սէր հրաբորբոք էր խտագին.
10 Քեզ վայելեն այս սմենայն իմ ողբերգանք.
Դէմք՝ քո ազնիւ յանդիմանեն ինձ միշտ ուժգին:
Եւ հի՞մ զքէն ո՛հ կարասցեն լռիլ բանք.
Յարտասանել իմ զայն սիրոյ մեր կաթոգին.
Սիրտ իմ հանգչի, թեթևանայ նոր ի նորսյ
Թո՛ւի ինձ թէ ես նշմարեմ ինչ աստ մերձքին,
Ձայն նազելի,քնքուշ պատկեր սիրոյ մերոյ:

Ո՛չ սեթևեթ,ճարտար բանիւք սկսանիմ.
Որպէս հիւսեն միշտ բանաստեղծք զբողոք իւրեանց.
Միայն զկոծ սրտատոչոր որով մաշիմ,
20 Հիւսեմ աստէն մշտավարանս յայւ. վիշտ անանց
Կամիմ միայն ստորագրել աստ զիմ հոգի,
Յամբիծ սիրոյ ի տխրութեանց ալեկոծեալ.
Զնա,զոր ցնորէ պատկեր քոյին տխրադիմի,
Ի լապերոնդ անել ցաւոց զիս կաշկանդեալ։

Ո՛չ հեռանայ յաչաց իմոց այն վերջին ժամ,
Մինչ տագնապեալ անյուսալից առ քեզ կայի.
Ուր դու զվերջին քո զօրութիւն անդ միւս անգամ,