Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պնդեալ։ Ետուր զպատասխանին՝ զոր խնդրէի։
Հի՞մ ցաւէին ամբիծ հոգի քո զգայարանք
30 Ի տես անել զիս վշտանալ այնպէս ուժգին.
Եւ վերջին բանք քո սէր միայն և սփոփանք
Եւ վերջին գործք քո լուսագրել զիս սրտագին։

Արդ՝ ուր փախեայց կամ ուր թադեայց յայսոսիկ դրունս.
Իւրաքանչիւր տեղի պատեալ է արհաւրօք,
Տորմէ սարսիմ։ Եւ ուր կորուստ քո այս մեր տուն,
Եւ անդ տաճարն, ուր քո ոսկերք ծածկին հողովք։
Աստ մեր մանկունք։ Ոհ ծովանալ սիրտ իմ արեամբ.
Ի տեսանել զայս ամենայն քնքուշ քո զարդս։
Եւ մինչ նոքա խնդրեն լինէն զքեզ կականմամբ,
40 Ես ուր փախեայց. Ավա՛ղ առ քեզ մնալ իսկ արդ։
Ա՛հ փակեցի՞ց զսի՛րտ իմ զքեզ ո՛չ արտասուել,
Աստ չի՛ք ոք քեզ մերձ բարեկամ, քան թէ թշուառ(ս)
Որ ետ զքեզ ի քոյայնոց ծոգոյ խլեալ։
Զամենեսին թողեր ի բաց առ իս դարձար,
Զհայրենիգ, զբախտդ մոռացեալ, որք քեզ պատճառ
Ասյին բարեաց, քոյին արեան՝ զիս ընտրեցեք,
Չեն նոքա աստ, լորոց խլեմ զքեզ բռնաբար
Եւ ուր փախեայց։ Ի տապան քո ինձ վշտամբեր։

Անդ, մինչ փարեալ քոյր քո ցաւօք զքև կաթոգին,
50 Ի դառն ժամու էառ զվերջին բարեաւ մնայն,
Անդ մինչ դարձաւ յաներևույթս՝ ն՝ յայնկոյս դաշտին.
Եւ դէմք նորա յետին դիմաց մեր ծածկեցան։
Խօսիլ սկսար անոյշ լեզուաւդ ընդ իս սիրով,
Թէ և ի քեզ քո զգայարանք դալարէին.
«Երթամ ընդ քեզ այժմ անտրտում, խաղաղ հոգւով,
Ընդ Հալլերիս երթամ։ Արդ ինձ ինչ պակասին։

Կարե՞մ արդեօք անարտասուք ի յուշ բերել,
Զօրն այն չքնաղ որ ետ զքեզ ինձ ի պարգև.
Աստ մինչ ահա՛ զիս այն հրճուանք մղեն վայել,
60 Եւ խնդութիւնս, դառնալ ի ցաւս երկարատև։
Հի՞մ քնքուշ՝ քո սիրտ անտխեղծ զիս ի սիրել.
Որ մոռացաւ զվիճակ, զիւր փառս ւ զտրտօնութիւն