Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւ զիմ միայն ղփափագանս ջանայր յագել,
Ո՛չ հայեցեալ ի վիճակ իմ կամ, կացութիւն.

Զիա՞րդ կանուխ դու զմանկութիւնն մոռացար
Թողեր զաշխարհ, փախեար, զի միայն իմ լինիցիս,
Յանընտել հետոց առաքինեաց խոտորեցար,
Քաղցրացուցեալ զիս և զվիճակիմ որ աստիս։
Անլոյծ կապանք զերկոցունցս սիրտ կաշկանդեցին,
70 Ո՛չ հոգալով յայնմհետի զքո օրհասէ.
Եւ ցաւէիր, մինչ ցաւք զիմ սիրտ պաշարէին,
Տեսեալ զիս զուարթ, զուարթանայիր, և դու ի սրտի։
Կամք հաս՛տատուն, հեռի ի չար խինեշութեանց,
Խոնարհամիտ առաջնորդին երկնաւորի.
Զուարթամիտ յամեհայնի և լռակաց,
Յաջողութևան ւ ի ձախողուածս անյերերի:
Դ՛ու օրինակ զգօն վարուց մերոց մանկանց
Եւ սիրտդ գողտրիկ ազատազերծ ի կուրութեանց,
Սիրտ ստեղծեալ միայն ի դարման իմոց վշտաց
80 Անդ խնդութիւնս և այժմ առիթ տ՛առապանաց»։

Ոհ ես զքեզ ի սուրբ սրտէ միշտ սիրեցի
Ավելի քան, զոր արտարուստ թեզ ծանուցի
Ավելի քան՝ որ յաշխարհի հաւատալի
Ավելի քան՝ զոր ՛ես ինքնին նախ՝ խորհեցի
Բանի՛ցս դողաց սիրտ իմ անյոյս և ասաց ցիս
Մինչ ես ջերմիկ զչախմուր երեսդ, համբուրեի.
Զինչ լիցի ինձ ո՛հ թէ երբե՛մն նա թողցէ զիս
Եւ ի ծածուկ հորդէր արտոսը իմ դառնաղի։

Այո՛ կացցեն իմ տխրութիւնք յինէն անանց,
90 Թէ և զարտօսր իմ արգելցէ ինձ ժամանակ.
Սիրտ մեր ունի յինքեան զայլ իմն ազգարտասուաց
Բան՝ որք բանան[1] զերեսս մեր կայլակ, կայլակ։
Եւ ինձ յամայր, առաջին սէր իմ մանկական,
Իբր կենդանի, ներքին արձան բարեաց քոյին.
Եւ պաշտամունք զոհեայք քոյին առաքնութեան
Ծանրակշիռ պարտիք սրտիս դժուարագին։
Յանտառախիտս ի ներքոյ թաւուտ, մթին ծառոց,
Ուր ո՛չ լսի ոք զիմ աղէտ, զիմ ողբաձայն.
Որոնեցիր աստ չքնաղ տիպ նշանաց քոց

  1. հոսեն