Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

100 Աստ, ուր ոչ ոք ցրէ զխորին ուշ մտածման,
Կարօտամաշ հայիմ ի քո ոտնատեղիս.
Հի՞մ տրտմէիր ի տալ քեզ իմ զբարեալ մնայն,
Զիա՞րդ քնքուշ աստ ի գրկել քո կրկին զիս.
Հիմ քաղցրադէմ, մինչ և իմ դէմք առ քեզ դարձան։
Նոյնպէս յերկնից տարածութեան խորին անհաս.
Կամիմ խնդրել զքեզ ի մութըս գիշերին.
Զի գիտարից անդ՛ր քան զաստեղս այն լուսահրաշ
Որք ի ներքոյ ոտից քոց այդր շրջաբերին։
Այդր փայլեսցի անմեղութիւն քո հրաշափառ
Եւ եղիցի երկնապարուցն մակացութիւն.
Այդր, ուր անցեալ հին սահմանօք, երկնայնոց պար,
Ատանայ հոդին՝ նոր զան վախճան իւր զօրութիւն։

Այդրէն ուսցիս զմայլիչ ի լոյսն աստուածային
Եւ խրատ նորա եղիցի քեզ երջանկութիւն
Այդր խառնեսցես ընդ օրհներգութեանց հրեշտակային
Զչարչարանս քո և վասն ին զմիջնորդութիւն։
Այդրէն ուսցիս դու և զօգուտ իմոց վշտաց,
Զի Արարիչն բացցէ քեզ զգիրս մեր օրհասին։
Անդ է վճիռն՝ որ բաժանեաց զմեզ ի միմեանց,
120 Անդ և սահման կենաց իմոց աստ երկրային;—

Կատարյագոյն հոգի, զոր ես աստի յերկրի
Յանչափ, բայց ոչ լիայագուրդ սրել կարարի,
Հի՞մ սիրեսցեն զքեզ վերին որդիք երկնի.
Այդր հրճուեսցիս անծախ լուսով երկնաւորի։
Եւ զիս ահա՛ աստ դրաւէ յոյս քաղցրագին
Մի՛ ասիցես կարօտելոյս զբառս «ո՛խ
Ոհ կա՛լ զձեռրս քո միշտ բաց վասն իմ և մեկին,
Եւ ես փութամ ի յաւիտեան գալ ի քո ծոց.