Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

ԴԱՐՁԵԱԼ Ի ՎԵՐԱՅ ՆՈՐԻՆ



1 Մինչ չիք հնար ինձ զանգիտել անցկալի իմ
Զքո անուն, ինձ յաւիտեան անջնջելի.
Եւ ես գիտեմ թէ բաց ցաւոց, յոր ես մաշիմ
Չիք այլ շաւիղ, որ զիս առ թեզ վերտանիցէ։
Գոնէ մինչ լոյսն ի ճշմարիտ արեգակնէ
Ի տարածել աստ յստորինս զիւր ճառագայթ,
Ա՛րկ և դու գէ՛թ ի փառաց բոց պատուանգանէ
Զաչդ կաթնանիշ ի սիրտ թոյին Հալլերիս ասա։

Բոլոր աշխարհ տայ մոռանալ ինձ յիշատակ
10 Քո վասն քո ես անարգիմ միշտ յամենից։
Սիրտ իմ սիրտ մեղմ՝ որ թեզ սիրէ անօրինակ,
Բաց է տանել և զառականս այլոց բանից։
Այո՛ զմեզ պախարակէ ի միասին
Որ խափանէ զիս աշխարել զայս կորուստ մեծ,
Թէ ծանիցէր ոհ նա զբոց իմ խանդագին,
Ոչ դսրովիր ն՛ա զիմ արտօսր և զդառն հեծեծ։

Այլ ոհ սակաւք գիտեն զյարգ ամբիծ սիրոյ,
Որ ծնանի զփայելչութիւն առաքինեաց,
Չէ՛ նա ազատ նամակ շամբիշ մոլեգնելոյ
20 Ո՛չ աղախին հէգ, բղջախոհ, պագշոտ մոլեաց։
Այլ քո սիրելն էր ինձ մեղմել զիմ տառապանս
Բազմահամբեր և գոհունակ գաղտնի սիրով.
Եւ իմ սիրելն, զիս համարել երջանկամասն,
Եւ զմայլիչ քո չքնաղ դէմս յանոյշ գորով։

Ո՛հ երջանիկ տարիք, զօրս աստ մեք երկոքին,
Կարճեցուցաք այւպէս միմեանց փութանակի.
Երանի՛ թէ նոթա ի մէնջ՛ անանց մնային,
Յորս թէև մեք տառապեց աք երբեմնակի։
Առ ի հանգչիւլ յաճախակի խաղ առնէաք
30 Զերթ զաղաւնիս՝ որթ առ ոդովք քաղցր դողդողեն։
Եւ անտրտում մինչ անզէն իսկ խըռովէաք,
Չի շաւիղ մեր մտերմութեան մութ էր արդէն։