Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընդ քառակողմն ի քեզ յորդեալ զքառառաջս փրկական,
30 Զգալարիդ ոռոգելով զվայրդ քո հանգստեան,
Յորմէ ուղէշք ամբարձուղէշք՝ յամուլ ծոցոյդ սուրբ իջման,
Վարսաւորեալք ընդ տիեզերս ըստ բարբառոյ Եսայեան։

Թանձրակամարն գետից երկնի է տակաւին զարմացման
Էին աջով զմիայնդ աշխարհ տես անելով ստեղծական,
Ոտնեա՛ շքեղդ՝ ոտնեա՛ ընդ քև զտառատոկք ծիրանեան
Զի մի հայացք քոյդ տեսութեան էին է ևս ցանկական։

Ժառանգաւոր երկրին կենաց նոր դուդ եղեր Հայաստան,
Երկրորդ որդիդ Իսրայէլի ըստ վերնային տեսչութեան։
Ելցէ աստէն անոյշն Արամ, ելցէ և Հայկ նախնին Հայր,
40 Կալ վայելել զմեղր ընդ կաթին՝ որ դեղ կենաց փրկութեան։

Ի նոր պարտէզ քո սուրբ ծոցոյ մեզ որթ սորեկ օրհնութեան
Բարձօղ մեղաց և անիծից ձեռամբ հաստչին մեզ տուաւ
Կրկնակրելին ցանկազարդեալ հրաշապայծառ զքոյդ կայան,
Որ կայ մնայ այժմ և ապայ ախտից չարին յախթական։

Լուր լսելի լինէր արդին երկրաւորացն բազմութեան
Ովսաննայիւք հոգեղինօք անուանդ քում երգաբան
Ոմն ի քարոզ, ոմն յաւետիս փութայր ճեպէր տալ մարդկան
Ճարտարաձիգ ճառագայթին հայիլ հոգւով հեզութեան։

Խորին խորհուրդ այս մեծահրաշ արարչադիր և սահման,
50 Յաջ և յահեակ քո արտադրեալ եօթնեակ տեղեաց սրբարան,
Յոր լրապէսն յեղանի սարսափելի Հօրըն բան,
Որ ըստ մեղաց մերոց անհուն տալ զմուրհակ թողութեան։

Ծաղիկ ծոցոյ քո խնկենի ըստ իմաստնոյն առածեան,
Ողջագուրեաց յանուշ իւր հոտ զտիեզերս ամենայն,
Տինա և զքեզ քոյով ուխտիւք բոլորովին միաբան
Եդ յստորին կողմն աշխարհիս մեզ սիւն լուսոյ արամեան։

Կենդանարար կենաց պարգև կառուցաւ քոյդ աւազան,
Յորում անդեայքըս Լաբանու գեղագունիմք նորանշան
Մուտք մեր ի սմա սևազգեստեալ է տիպ հնդկաց արաբեան
60 Ելք մեր ազնիւ բոսորատիպ ըստ բարբառոյ Եսայեան։

Հոյլք երամից հոգեղինաց քև պարառեալ միաբան
Զնոր նուագ մարգարէին բարբառէին համաբան,
Այսօր է օր՝ զոր արար տէր մեզ հոգեզուարթ խնդութեան
Եկայք զտօն տանն Արամայ կատարեսցուք միաբան։